Օրը՝ նոյեմբերի 19
Մասնակիցներ՝ 2․1 և 3․3 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Արիշտայի պատրաստման եղանակի հետ ծանոթացում
- Արշտայի խմորի պատրաստություն
- Ծիսական պատրաստություն սովորողների հետ
«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում արիշտայի պատրաստություն՝ հետագա ցուցահանդես-վաճառքի նպատակով։
Աշխատանքի ընթացքը՝
- ալրամաղ՝ մաղում ենք ալյուրը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)
2. խմորահունց՝ հունցում ենք պինդ խմոր, թողնում ենք հանգստանա (1,5֊2 ժամ)
3. պատրաստում՝ գրտնակում ենք խմորը (լավաշի խմորի հաստության) թելանման՝ նեղ ու երկար, կտրտելով
4. ստացված խմորաթելերը կախում ենք պարանից, որպեսզի չորանա (2֊3 օր)
5. թեթև կարմրացնում ենք ջեռոցում, խաշում և վայելում մածունով
Անհրաժեշտ մթերքներ՝ ալյուր, ջուր, աղ, սեր
Երգեր և պարերգեր
Էրիշտայի պարերգ
Ջաղացս մանի-մանի
Ցորեն եմ ցանել