«Ուսումնական մառան» նախագծի շրջանակում սովորողների հետ պատրաստեցինք արիշտա:
День: 29 ноября 2021
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա նախագծեր՝
«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես
«Ուսումնական մառան»․ Սուջուխի ծես
Ուսումնական մառան․Թթուդրիկի ծեսն ընտանիքում
Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ
Ուսումնական ճամփորդություն դեպի Ծաղկեվանք
Իրականացված նախագծերի արդյունքներ՝
Աշուն օր․Ուսումնական ճամփորդություն
Գունեղ աշունը Ջրվեժի անտառապարկում
Ստվերային ինտերակտիվ ներկայացում

Օրը՝ դեկտեմբերի 2
Ժամը՝ 10։30 -13:00
Վայրը՝ Գրականության և արվեստի թանգարան
Հասցե՝ Արամի 1
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1, 2-3 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Ընթացք
Սովորողները ներկայացման սկզբում իրենք են պատրաստում հեքիաթների հերոսներին , որից հետո` դիտում ներկայացումը։
Ներկայացվող հեքիաթների ցանկ՝
«Չարի վերջը»
«Կիկոսի մահը»
«Պապն ու շաղգամը»
«Գնդլիկ բոքոնիկը»
«Երեք խոզուկները»
Նախապատրաստական փուլ․
1․ Ընթերցել նշված հեքիաթները՝
2․Սովորողների հետ քննարկել հեքիաթները
3․Օրացույցի վրա նշել ճամփորդության օրը, որոշել ամսաթիվը, շաբաթվա օրը
4. Քննարկել թատրոնում տարրական կանոնները պահպանելու մասին
Ամփոփման փուլ․
1․ Քննարկելու ներկայացումը
2․ Համեմատել հեքիանթերի և ներկայացման նմանությունները և տարբերությունները։
Համավարակի պահպանման կանոններ.
Պահպանելով համավարակի զգուշության կանոնները, նախապես ունենալ պայմանավորվածություն, որպեսզի նախատեսված 80 նստատեղի փոխարեն զբաղեցվեն 50 նստատեղը՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորություն: Թատրոնը այդ օրը, այդ ժամին կգործի միայն կրթահամալիրի երկու դասարանի՝ Հյուսիսային դպրոցի 2-1,2-3 դասարանի սովորողների համար։
Պայմանավորվածությունը արդեն ուժի մեջ է՝ զրուցել, քննարկել ենք թատրոնի պատասխանատու անձնակազմի հետ։
Սովորողի ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- ախտահանիչ միջոց
- դիմակ
- ջուր
- թաց և չոր անձեռոցիկ