Զատկածեսը Տեղեր գյուղում

Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողների հետ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի եկեղեցու բակում տոնեցիկ Սուրբ Զատիկը:

Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն

Օրը՝  ապրիլի 21
Մեկնումը՝ 10։00, վերադարձը՝ 15։00

Վայրը՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ

Քարտեզը՝ հղումով

Եղանակի տեսությունը՝ հղումով

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1, 2-1, 2-3 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝  Հասմիկ Մաթևոսյան, Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝ Ալինա Աղասյան, Նարինե Պողոսյան

Նպատակը՝

Читать далее «Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն»

Աշխատակարգ ապրիլի 18-22

Իրականացվող նախագծեր՝

Աղայան-Ռոդարի
Զատիկ․ ուսումնական նախագիծ

«Պոչատ աղվեսը» թատերական ներկայացում

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ ապրիլի 18-22
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 76-80, նախադասություն հասկացություն հասկացություն,ընթերցանություն՝ Աղայան-Ռոդարի
Մաթեմատիկա՝ Բազմապատկման և բաժանման հասկացություններ։1-10-ի աղյուսակներ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝
chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

երկուշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 —Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի․՝Աշխատանք հայոց-լեզվի գիրք- տետրի մեջ,
10:10-10:55 Ես և շրջ/անգլ
11:00 -11:45-Մաթեմատիկա
11:50-12:35 Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 -մարմնակրթություն

Համագործակցային նախագիծ Արեգ Տոնայանի հետ, պատրաստվում ենք թատերական ներկայացման

երեքշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09:00-09:15Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Ես և շրջ․ աշխ․ /Անգլերեն
10:10-10:55 — Երգ
11:00 -11:45Մայրենի
11:50-12:35 Մաթեմատիկա
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 Ես և շրջ․ աշխարհ/ռուսերեն

չորեքշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մաթեմատիկա
10:10-10:55 Երգ/Ռուսերեն
11:00 -11:45 —մայրենի
11:50-12:35 Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35 Անգլերեն/Շախմատ

հինգշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Մայրենի
10:10-10:55 Ես և շրջ․ աշխարհ/Ռուսերեն
11:00 -11:45-Մաթեմատիկա

11:50-12:35 -Մարմնակրթություն

12:35-12:55 Ընդմիջում
12:55-13:35-Ես և շրջ/Անգլերեն

Ուսումնական ճամփորդություն

ուրբաթ

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05Ընթերցանություն․ 

10:10-10:55 Ռուսերեն/ ես և շրջակա

11:00-11:45 Մարզական պարապմունք. հեծանվավարություն

11:50-12:35 -Մաթեմատիկա

12:40-12:55 Ընդմիջում

12:55-13:35 Տեխնոլոգիա

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ (ըստ ցանկության)

Շոկոլադե ճանապարհը. Ջանի Ռոդարի

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

  Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
— Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
— Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
— Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
—  Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:        Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել:         Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:


Հարցեր և առաջադրանքներ


Ինչպիսի՞ն էր տարօրինակ ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:
Ի՞նչ արեցին եղբայրները, երբ տեսան շոկոլադե ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:
Ո՞վ օգնեց եղբայրներին:
Պատմի՛ր քաղցրավենիքից պատրաստված տան մասին:
Կազմի՛ր բառակապակցություններ: Ամենածիծաղելի բառակապակցությունը նկարի՛ր:
ալարկոտ   անձրև
գունավոր     գիրք
համեղ   աթոռ
երգող   ավտոբուս
լացկան   արև

Հիմա ինքդ ծիծաղելի բառակապակցություններ կազմի՛ր:
բարկացած
կատակասեր
քնկոտ
սպիտակ
խելացի

Աշխատակարգ 11․04-15․04․2022

Իրականացվող նախագծեր՝

Աղայան-Ռոդարի

«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ

«Պոչատ աղվեսը» թատերական ներկայացում

Ուսումնական ռեսուրսներ

Читать далее «Աշխատակարգ 11․04-15․04․2022»