Месяц: Май 2022
Ստեղծում ենք լաբիրինթներ
Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:









Համբարձման ծեսը Բջնիում․

Քարտեզը՝ այստեղ։
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի գ․Բջնի
Մասնակիցներ՝ 2.1 և 3․3դասարանի սովորողներ, ծնողներ, գյուղի բնակիչներ
Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 2
Մեկնում՝ Հյուսիսային դպրոցից ժամը՝09.30
Վերադարձը՝ժամը 15.00
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան
Նախագծի նպատակներ և խնդիրներ՝
- ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
- ազգային արժեքների տարածում
- գյուղի բնակիչների հետ միասին վերականգնել ծեսը
- ծանոթանալ գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
- սովորողները իրենք կդառնան ավանդույթների կորղն և փոխանցող ընտանիքի անդամներին
- հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին
Նախագծի իրականացման փուլերը՝
- Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
- Ճամփորդություն
- Ամփոփում
Ծրագրում՝
- Այցելություն գ․Բջնի
- ՏՀամբարձման ծեսի մեկնարկ․ տնից-տուն
- Քայլք Ս․Աստվածածաին եկեղեցի․ Համբարձման ծես
- Տոնական ընդմիջում
- Քայլք Բջնիի բերդ
- Վերադարձ
Մայիս ամսվա հաշվետվություն

Ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի նախագծեր
Աշխատանքային նախագծեր՝
Աշխատանքային նախագիծ 02․05-06․05․2022
Մայիսյան աշխատանքների ամփոփումները ըստ շաբաթների՝
Մայիսյան առաջին շաբաթի ամփոփում
Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթվա ամփոփում
Մայիսյան երրորդ շաբաթվա ամփոփում
Մայիսյան 4-րդ շաբաթվա ամփոփում
իրականացրած նախագծերի արդյունքները՝
Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես
Հեղինակային մանկավարժության 17-րդ հավաք. Թատրոնը որպես ուսումնական գործիք
Քայլքով դեպի Հարավային դպրոց` մաթեմատիկայի ստուգատեսի
Բլոգուսուցում-բլոգավարություն.Սովորող-սովորեցնող նախագիծ
Սովորեցնում եմ կրտսեր ընկերոջս․ Հորինուկների հորինում
Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
Կախազարդեր երկրաչափական պատկերներով
Փոխանցում եմ մեդիահմտություններ
Արի կարդանք.Հանդիպում 3.2 դասարանի հետ
Բարձունքի հաղթահարում .Թեղենյաց վանք
Հեռավար սովորող՝ Վիկտորիա Սվազյան
Ամառային ուսումնական ճամբար՝ մայիսի 30-ից-հունիսի 10-ը
Ճամբարի տևողությունը՝ 30.05-10․06
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:
Ճամբարի ուղղություններ․
- Լողափնյա ճամբար
- Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ
- Համագործակցություն Հասմիկ Մաթևոսյանի հետ
- Շրջակա միջավայրի խնամք
- Հեծանվաերթ
- Մարզական խաղեր
- Մարզական լողափնյա խաղեր, մրցաշարեր
- Ես կարողանում եմ․ ստուգատես
- Նկարչական պլեներ բանգլադեշյան պուրակներում
- Մեդիահմտությունների փոխանցում
Բարձունքի հաղթահարում .Թեղենյաց վանք
Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձունքը հաղթահարեցինք սեբաստացիական մեծ ընտանիքով:Սեբաստացիական ընտանիքի մեջ էին՝ նորածիններ, ծոցվոր, տատիկներ, մայրիկներ և հայրիկներ:Այ, սա է իրական միասնական սեբաստացիական ընտանիքը:Առանց տրտնջալու, հոգնելու և բողոքելու, մեկը մյուսին օգնելով՝ անցանք ճանապարհի դժվարությունները:Բարձունքում նաև տոնեցինք մեր Մարիայի ծծնդյան տոնը:
Բարձունքին ընկեր Հեղինեն պատմեց Թեղենյաց վանքի մասին, որից հետո ներկայացրեցինք
« ՀակաբացիլԿոմիտաս» նախագիծը և բարձունքի ընթերցանության նյութերի ընտրանին:
Նաև ցանկանում եմ պատմել, այն մասին, թե ինչպես էինք մոռացել ժամանակի մասին այդ հրաշք վայրում և երբ որոշեցինք իջնել և վերադառնալ տուն, հասկացանք, որ սովորողներից շատերը չեն հասցնի տուն վերադառնալ դպրոցի երթուղայիններով:Սակայն այստեղ ևս եկավ օգնության մեր հրաշալի, բարի և հոգատար սեբաստացիական համայնքը՝ մեր հրաշք ծնողները:10 րոպեում միասին կարողացանք բոլոր սովորողներին բաժանել ծնողների միջև և ապահով տուն ճանապարհել: Բարձունքի հաղթահարում մի գեղեցիկ պատմություն է դառնում մեր բոլորի կյանքում և ավելի ամրացնում ծնողական համայնքի շփումը:
Արկածները թող շարունակական լինեն:Կեցցե՜ք բոլորդ:
Արի կարդանք.Հանդիպում 3.2 դասարանի հետ
Արի կարդանք նախագծով հանդիպում ունեցանք 2.1 դասարանի սովորողների հետ, հանդիպումն ավարտեցինք միասնական երաժշտական կատարմամբ։ Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին։
Սովորող-սովորեցնող նախագիծ
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում ընկեր Հասմիկի և 3.2 դասարանի սովորոողների հետ համագործակցեցին և նոր պարերգեր սովորեցինք: