Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ Ամանորի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում
Թեմաներ՝
- Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը
- Տոնի խորհուրդը
- Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը իրենց տանը, ընտանիքում
- Ամանորյա ավանդույթները Հայաստանում
- Տոնի խորհրդանիշ /տոնածառ, տոնածառի զարդեր, սեղանի ձևավորում
- Ավանդական տոնական խոհանոց
- Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
- Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում
- Պարերգերի ուսուցում
Խնդիրները՝
- Ընտանեկան, խմբային նախագծերի իրականացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Շնորհավորական բացիկների, մեդիաբացիկների ստեղծում
- Մեդիահմտությունների զարգացում
- Թափոններից նոր իրեր պատրաստելու կարողություն
Տեխնոլոգիական աշխատանք՝
- Պատրաստում ենք ամանորյա տիկնիկներ, ձնեմարդուկներ
- Ամանորյա ցանկությունների մեդիափաթեթի ստեղծում PowerPoint ծրագրով
- Ամանորյա պարերգեր
- Շնորհավորական բացիկների, մեդիաբացիկների ստեղծում
- Ամանորյա ռադիոթողարկում
- Ձմեռային ստեղծագործությունների ընթերցում
- Համացանցից օգտվելով առանձնացնել փաստեր ձմռան և ձյան մասին
Արդյունքում` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում ենթակայքում, դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։
Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: