Ուսումնական ճամփորդություն դեպի Բուսաբանական այգի

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարվա սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 4

Ժամը՝ 10:30-14:00

Վայրը՝  Երևանի Բուսաբանական այգի

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Երևանի բուսաբանական այգու քարտեզ

  Զբոսանք այգում, նկարչական պլեների իրականացում։

Նպատակներ և խնդիրներ

  • աշնանային լուսանկարչական պլեներ
  • աշնանային դիտարկումներ, տերևներով տեխնոլոգիական աշխատանք
  • աշնանային թափառումներ, քայլք
  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
  • միասին ճամփորդելու, քայլելու հմտությունների զարգացում
  • հիգիենայի կանոնների պահպանում, շրջակա միջավայրի դիտարկում, խնամք
  • դիտարկելու, համեմատելու հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Տաք գլխարկ, տաք հագուստ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ