Առաջին ուսումնական շրջանի ամփոփում



Ուսուցման առաջին շրջան՝ սեպտեմբեր-դեկտեմբեր

Այս ուսումնական տարին սովորողների համար բացահայտեց նոր ուսումնական հարթակ, որը իրենց անձնական բլոգն էր։Սովորողների հետ մայիս ամսվա ընթացքում <<Սովորող-սովորեցնող նախագծով >> բացեցինք իրենց բբլոգները, որոնք սովորողները ակտիվ գործածեցին ամառային ճամբարի ընթացքում։Սովորողների աշխատանքը բլոգներում որևէ դժվարություն չառաջացրեց, ընդհակառակը՝ սովորողները մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ սկսեցին գործածել իրենց բլոգները։Կարծում եմ, որ մեծ ձեռքբերում էր, որ բլոգներրը բացվեցին և աշխատեցին երկրորդ ուսումնական տարվա ավարտին։Սովորողները բլոգավարության շնորհիվ ավելի մեդիահմուտ են ։Տարվա դասարանական օրացույցի բոլոր նախագծերին մասնակցել ենք և ունեցել ենք բավականին լավ արդյունք։Դեռ չեմ կարողացել իրականացնել Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր նախագիծը, որի բավականին ծավալուն աշխատանք է և կարծում եմ, որ դա կսկսենք իրականացնել ապրիլ և մայիս ամիսների ընթացքում՝ նախագծում ավելացնելով ևս շատ կարևոր կետեր։Շատ մեծ և ծավալուն աշխատանքներ ենք ներկայացրել նաև <<Սեբաստացու օրեր>> և << Ամանորյա ծես>> նախագծերի ընթացքում և արդյունքը արտացոլվել է ցուցահանդես-վաճառքների ընթացքում։Ուսումնական ճամփորդություններն, որոնք սովորողների ամենասիրելի ուսումնական գործունեություններից են, ևս ստացվել են, բավականի հետաքրքիր վայրեր ենք այցելել։Այս տարի նաև մասնակցեցի Մասնակցել եմ <<Պարտադիր ատեստավորման վերապատրաստումներին>> և ստացա վկայագիրը։Տարին համարում եմ հաջողված։ Մեծ և փոքր քայլերով շարժվում ենք դեպի հաջորդ ուսումնական շրջանը և տարին։

Իրականացված ուսումնական նախագծեր և արդյունքներ՝

Ուսումնական ճամփորդություններ՝

Հաշվետվություններն ըստ ամիսների՝

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա Հաշվետվություն

Այլ՝

Կլոր սեղան քննարկում

Մասնակցել եմ <<Պարտադիր ատեստավորման վերապատրաստումներին>>

Դասվարի, դասարանական բլոգը՝ դասվարի աշխատանքային գործունեության բաց հարթակ

Մտորումներ Գատոյի հոդվածի շուրջ

Սելեստեն Ֆրենե. Մանկավարժական ինվարիանտներ

Սովորողների բլոգները

Մանկավարժական ձմեռային ճամբար

  • Դեկտեմբերի 26-28-ին՝ աշխատանք ֆիզիկական միջավայրում
  • Դեկտեմբերի 29,30-ին՝ հեռավար աշխատանք
  • Հունվարի 3-5-ին՝ հեռավար աշխատանք

Բովանդակություն

  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում
  • Ուսումնական երկրորդ շրջանի նախագծերի հրապարակում
  • Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Աշխատակարգ

Դեկտեմբերի 26

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • հունվարյան ստուգատեսների նախագծերի քննարկում դպրոցների համակարգողների հետ

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 27

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • երկրորդ ուսումնական շրջանի ճամբարային նախագծերի, աշխատակարգերի հրապարակում

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 28

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • երկրորդ ուսումնական շրջանի ճամբարային նախագծերի, աշխատակարգերի հրապարակում

12։20՝ ընդմիջում

13:00՝ աշխատողների ընդհանուր պարապմունք, ընդհանուր ժողով. Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 28-ին ավարտված աշխատանքներ

1․ Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում, հաշվետվությունների հրապարակում

2․ Ուսումնական երկրորդ շրջանի նախագծերի հրապարակում (ջոկատներ, ջոկատավարների աշխատակարգեր)

3․ Հունվարյան ստուգատեսների ծրագրերի, օրացույցների հրապարակում

Դեկտեմբերի 29-30-ին, հունվարի 3-5-ին հեռավար աշխատանքի են անցնում դեկտեմբերի 28-ին ժամանակացույցում նշված աշխատանքները կատարած աշխատողները։

Հեռավար աշխատանքի բովանդակությունը

  • Ուսումնական 2-րդ շրջանի նախագծերի, աշխատակարգերի լրամշակում
  • Հունվարյան ստուգատեսների նախագծերի, օրացույցների լրամշակում

Աղբյուրը՝ Մանկավարժության կենտրոնի բլոգ

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

Ամանորյա ծես 2022

Ամանորյա ասիկներ

Տեդդիի արկածները․Ուսումնական ճամփորդություն

Հ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սանտայի հյուրերը

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Շարոցթաթխիկի ծես

Աշխատանքային նախագծեր՝

Աշխատանքային նախագիծ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը

Աշխատանքային նախագիծ 05․ 2022-09 ․2022

Աշխատանքային նախագիծ 12․12․ 2022 — 16․12 ․2022

Աշխատանքային նախագիծ 19․12․ 2022 — 23․12 ․2022

Իրականացված նախագծերի արդյունքներ՝

Ամանորյա հրաշքի սպասումով

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում

Ամանորյա դեկորների պատրաստում

Ամանորյա իրարանցում

Ուսումնական ճամփորդություններ՝

Տեդդիի արկածները․Ուսումնական ճամփորդություն

Հ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սանտայի հյուրերը

Խոսքի մշակույթ․դասվարների սեմինար-պարապմունքներ՝

Ֆլեշմոբի առաջադրանքներ

Մտորումներ Գատոյի հոդվածի շուրջ

Սելեստեն Ֆրենե. Մանկավարժական ինվարիանտներ

Լրացուցիչ աշխատանքներ՝

Ամանորյա ցուցահանդես-վաճառքի մասնակցություն

Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ` 3-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 26 — ից հունվարի 9-ը

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով

Ավարտուն նյութերը կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:

Ամանորի ծես

Օր՝ դեկտեմբերի 23

Ժամ՝ 12.00

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Ծրագիր

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ: x3

  • Այսօր տոն է հայտնության

1.Այսօր տոն է հայտնության

Տէառն մերո Հիսուսի,

Երգենք մանկունք գեղեցիկ

Տանք Ավետիս աշխարհին:

2.Ելե Կաղանդ է եկել

Բալա Մելիքն է եկել

Ինչ է բացել թոնրի շուրջ

Բուրդ ու բամբակ, աբրշում:

3.Թանկուլ, թանկուլ լղարա

Հարսն է եկել նոր գեղա

Ջուրը ձգես կլողա

Ջրեն հանես կլողա:

4.Կաղանդ բաբան եկավ

Խաղալիքներ մեզ բերավ

Օրեր առաջ կսպասեինք

Էսպես նվերներ երազեինք:

  • Բարեմաղթանք

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

  • Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Читать далее «Ամանորի ծես»

Հունվար ամսվա նախագծեր․ Եկրորդ ուսումնական շրջան

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց՝ ալկոգել
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ

Ճամբարային նախագծեր

Ուսումնական ձմեռ․ ամփոփում

Դդմածես 2022

Համագործակցային նախագծեր․

Սովորող-սվորեցնող նախագիծ

Կավե դդումների պատրաստում․ Ալիս Գևորգյանի հետ

Читать далее «Հունվար ամսվա նախագծեր․ Եկրորդ ուսումնական շրջան»

Աշխատանքային նախագիծ 19․12․ 2022 — 23․12 ․2022

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Դեկտեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք՝

Ամանորյա ծես 2022

Շարոցթաթխիկի ծես

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Հ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սանտայի հյուրերը

Ամանորյա տոնախմբություն. 3-րդ դասարաններ

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Եղևնին․ Համո Սահյան

Կույրերի կարծիքը․Հովհաննես Թումանյան

Մուլտֆիլմի դիտում՝ Գրինչ

Ամանորյա ասիկներ

Ընթերցանություն 3, մաս 1-ին

Լեզվագործունեություն.Հայոց լեզու 3-րդ

Շաբաթվա մաթեմատիկա՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 19․12․ 2022 — 23․12 ․2022»

Շարոցթաթխիկի ծես

Մասնակիցներ—Հյուսիային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Օրը՝ դեկտեմբերի 16

Խնդիրներ— բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում, խոհանոցային հմտությունների, մանր մոտորիկայի զարգացում

Նպատակը— «Ուսումնական մառան» նախագծի ընթացքում իրականացնել Սուջուխի ծես, որի ընթացքում սովորողները կծանոթանան և կպատրաստեն հին ավանդական քաղցրավենիքներից մեկիը՝ սուջուխ։ Պատրաստած սուջուծը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, կերպարներ, կխաղանք ներկայացումներ ։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն օջախի վրա եփված շփոթի մեջ։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մխիթարյան։

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Ուսումնական մառանը ցուցահանդես վաճառքում նախագծի շրջանակում համագործակցություն Արման Էնգիբարյանի հետ։

Վայրը՝ Կրաթահամալիրի տեխնոպարկ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Արման Ենգիբարյան

Օրը՝Դեկտեմբերի 12-20

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Խորհրդատու մասնագետ՝ Արման Ենգիբարյան

Նպատակը՝

Պատրաստել փայտյա նվեր տուփեր, որը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։ Նվեր տուփերում կամբողջացնենք Ուսումնական մառան նախագծի ընթացքում ձեռք բերած չրերը, սուջուխը, մուրաբան, բուսական թեյերը, սովորողների պատրաստած տոնական քաղցրավենիքները։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծածի նկատմամբ պատասխանատվության զարգացում
  • ստեղծածը գեղեցիկ ներկայացնելու, ցուցադրելու հմտության ձեռքբերում

Լեգենդներ տոնածառի մասին

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը: 

Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Ս. Ծննդյան տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոնք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:


Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով: 


Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:

Читать далее «Լեգենդներ տոնածառի մասին»