Սովորող-սովորեցնող նախագիծ.մուտքագրում ենք word ծրագրի մեջ

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում կրկին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Կարինեի երրորդ դասարանի սովորողների հետ, և այս անգամ աշխատեցինք word ծրագրով։Ես նախապես սովորողներին ծանոթացրել էի word ծրագրի գործիքներին, իսկ երրորդ դասարանի սովորողները օգնեցին, որպեսզի առաջին դասարանի սովորողները առաջին անգամ մուտքագրեին word ֆայլի մեջ՝ գործածելով բոլոր գործիքները։Միասին մուտքագրեցին 1-10-ը թվերը, մեծացրեցին, փոքրացրեցին, ինչպես նաև գունավորեցին ու վերջում կատարեցին գումարման և հանման գործողություններ։Ընթացքը և արդյունքը շատ ոգևորիչ էր։

Ավելին տեսանյութում՝

Բերքահավաք Կարբի գյուղի խնձորի այգում

Հոկտեմբերի 11-ին Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներն իրականացրեցին իրենց առաջին ճամփորդությունը, որն այդքան շատ սպասված էր։
Ուղևորվեցինք Կարբի գյուղ՝ խնձորի այգիներ։Նախապես սովորողների հետ խոսել էինք ճամփորդության մասին, գիտեին, որ գնում ենք խնձորի այգի բերքահավաքի, և բոլորը ոգևորված սպասում էին ժամանելուն։Դասարանում կատարել էինք բոլոր նախապատրաստական աշխատանքները, խոսել էինք խնձորի տեսակների մասին, դրանց պահպանման ձևերի, օգտակարության և դրանից պատրաստվող ուտեստների մասին։Իհարկե նաև խոսել էինք խնձորի չրի մասին, որը պետք է պատրաստեինք բերքահավաքից հետո։ Սովորողները նաև ծանոթացել էին ճամփորդության կանոներին և ճամփորդական պայուսակի պարունակության հետ։

Ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Ինչպես միշտ լուսանկարվեցինք և ճամփա ընկանք։ Ճանապարհին սովորողները տարբեր դիտարկումներ էին կատարում և անհամբեր էին։Ընթացքում հասցրեցին հաշվել ճանապարհի բոլոր այգիները։ Այգի ժամանելուն պես սովորողները միանգամից գործի անցան՝ նախ համտեսելով ախորժելի խնձորները, իսկ հետո՝ խնձորներ հավաքելուն։ Բերքահավաքի ընթացքում այգու շատ հյուրընկալ սեփականատերը ևս մեզ պատմեց այգու խնձորների տեսակների, ճիշտ հավաքելու, տեսակավորելու և սառնարանում պահպանելու մասին, ինչպես նաև սովորողներին ոգևորեցին էլ ավելի մեծ եռանդով բերքահավաք կատարելու։ Սովորողները այնքան խնձոր էին համտեսել, որ նույնիսկ չէին ուզում նախաճաշել։ Բավականին խնձոր հավաքելուց հետո կազմակերպեցինք խնձորախաղեր, երգեցինք և գովեցինք խնձորի տեսակները։ Մի փոքր հանգստանալուց հետո բերքահավաքը շարունակվեց։Սովորողները այնքան էին հավանել այդ ամբողջ ընթացքը, այգին, որ չէին ցանկանում այգուց դուրս գալ։Կարծում եմ, որ բոլորի համար շատ տպավորիչ և անմոռանալի օր ստացվեց։Սովորողների և իհարկե նաև մեր ոգևորությունն ու ուրախությունը տեսեք տեսանյութերում՝

Հեծանվավարություն

Սովորողների համար ամենասպասելի դասաժամերից է հեծանվավարությունը, երբ անհամբեր սպասում են, թե երբ են վարելու հեծանիվները։Ոգևորությունը աննկարագրելի է։

Ընթացքը տեսանյութում՝

Քայլք + լողուսուցում

Կրկին լողի ենք և դեպի փակ լողավազան գնում ենք քայլքով, մարզվելով, երգելով, զրուցելով։Սովորողները սկսել են ավելի ինքնուրույն դառնալ, հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ լողի հմտություններն ամեն շաբաթ ավելանում են։

Ավելին դիտեք տեսանյութում՝

Աշխատանքային նախագիծ 09․10․2023-13․10․2023

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում

Читать далее «Աշխատանքային նախագիծ 09․10․2023-13․10․2023»

Ես․ուսումնական նախագիծ․Կավից ծեփում ենք ինքներս մեզ

Հոկտեմբերյան 18-րդ հավաքի ընթացքում <<Ես>> ուսումնական նախագծի շրջանակում սովորողները կավով իրենց։Աշխատանքի ընթացքում չմոռացան նաև կավից ինձ պատրաստել։

Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Սովորող-սովորեցնող նախագիծ.paint ծրագրով նկարում ենք աշուն

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողների հետ։Առաջին դասարանի սովորողները արդեն իսկ ծանոթ էին paint ծրագրի գործիքներին, սակայն երկրորդ դասարանի սովորողների օգնությամբ ավելի ամրապնդեցին իրենց կարողությունները և նկարեցին աշուն։Իհարկե այս նախագիծը միշտ հաջողված է, քանի որ սովորողը սովորողի հետ շատ մեծ հավեսով է համագործակցում։

Ավելին տեսանյութում՝

Ճանաչում և պատրաստում ենք երկրաչափական պատկերները

Սովորողների հետ ծանոթացանք երկրաչափական մարմիների տեսակների հետ, նկարեցինք, դասարանում առանձնացրեցինք բոլոր երկրաչափական պատկերները, այնուհետև գունավոր թղթերից կտրատեցինք դրանք՝ ամրապնդելով ոչ միայն երկրաչափական պատկերների իմացությունը, այլև զարգացնելով տեխնոլոգիական հմտությունները՝ մկրատով, թղթով և սոսինձով աշխատելու հմտությունները։

«Ուսումնական աշուն» նախագիծ․Հոկտեմբերի 23-27-ը

Տևողությունը՝ հոկտեմբերի 23-27-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի1.1 դասարանի սովորողներ

Նպատակը`

Շրջապատը հետազոտելու, խնամելու,  պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում

Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում

Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

Читать далее ««Ուսումնական աշուն» նախագիծ․Հոկտեմբերի 23-27-ը»