Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00

Մեկնում՝ 10։15

Վերադարձ՝ 13.00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝հղումով

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝  

Մարզիչ՝ 

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Ընթացքը.

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
  • հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
  • ձնագնդի խաղալ
  • սահնակներով սահել

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք, թեյ

Ամփոփումը՝ դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում

Оставить комментарий