«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողները «Ձմեռային մարզական ստուգատեսի» շրջանակում մասնակցելու են գնդակախաղերի ստուգատեսին:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 ջոկատի ճամբարականներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ
Օրը՝ Հունվարի 15
Ժամը՝ 11:50
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Տաթև Սնջոյան
Խնդիրները՝
- Համագործակցային հմտությունների զարգացում:
- Կարգապահության զարգացում՝ խաղի կանոնները պահպանելով:
- Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը՝ հետևելով ուրիշների շարժումներին ու գործողություններին:
- Արագ արձագանքելու, կողմնորոշվելու հմտության զարգացում:
- Գնդակը բռնելու, նետելու կամ հարվածելու ընթացքում զարգանում է տեսողության և շարժման կապը:
- Սովորում է պահպանել մարմնի հավասարակշռությունը տարբեր դիրքերում:
- Ակտիվ շարժումները նպաստում են մկանների ամրապնդմանը և շարժումների արագացմանը։
Ծրագրում
- Ուրախ նախավարժանք
- Խաղեր գնդակներով
Խաղերի նկարագրություն
Խաղ 1, Զույգերով գնդակի նետումներ
Սովորողները կանգնում են զույգերով՝ դեմ-դիմաց, ամեն զույգ ունի իր գնդակը։ Մարզչի սուլոցը լսելուն պես պիտի գնդակը նետեն դիմացինին։ Երկուսի միջև հեռավորությունը 50 սմ է
Խաղ 2. Գնդակների շրջապոտույտ
Խումբը կանգնում է շրջանով, առաջին կանգնողը առաջին գնդակը փոխանցում է , հետո 2-րդ գնդակն է փոխանցում, հետո՝ 3-րդ ․․․ Այդպես շարունակվում է մինչև մարզչի սուլոցը: Դիտել տեսանյութը: Մինչև 10 գնդակ պտտվում է:
Խաղ 3. Գնդակը փոխանցիր գլխավերևով
Սովորողները կանգնում են շարքով։ Առաջինը գնդակը փոխանցում է գլխավերևով իր հետևի ընկերոջը, մինչև հասնի վերջինին։ Այդպես շարունակաբար փոխանցում են 10 գնդակ: Վերջին մասնակիցը գնդակը ուղարկում է առաջ՝ գնդակը գլորելով մասնակիցների ոտքերի միջով:
Խաղ 4. Ոտքերով գնդակների փոխանցումներ
Մասնակիցները բաժանվում են զույգերի: Յուրաքանչյուր զույգ ունենում է գնդակ: Պառկում են ու փորձում են գնդակն իրար փոխանցել ամեն անգամ բարձրանալով: Դիտի՛ր տեսանյութը:
Խաղ 5, Զույգերով գնդակի նետումներ
Սովորողները կանգնում են զույգերով՝ դեմ-դիմաց, ամեն զույգ ունի իր գնդակը։ Մարզչի սուլոցը լսելուն պես պիտի գնդակըկը նետում են դիմացինին։ Երկուսի միջև հեռավորությունը 100 սմ է
Խաղ 6. Գնդակների շրջապոտույտ
Խումբը կանգնում է շրջանով, առաջին կանգնողը առաջին գնդակը փոխանցում է, հետո 2-րդ գնդակն է փոխանցում, հետո՝ 3-րդ ․․․ Այդպես շարունակվում է մինչև մարզչի սուլոցը: Դիտել տեսանյութը: Մինչև 10 գնդակ պտտվում է: Մարզչի սուլոցից հետո գնդակները փոխանցում են հակառակ ուղղությամբ:
Խաղ 7. Գնդակները փոխանցել ոտքերի օգնությամբ
Մասնակիցները շրջանաձև պառկում են: Գնդակները փոխանցում են ոտքերի օգնությամբ: Տեսանյութը կցված է:
Խաղ 8. Գնդակի նետում
Մասնակիցները շարվում են շարքով: Յուրաքանչյուր շարքում 5-7 մասնակից: Մասնակիցներից մեկը կանգնում է շարքի դիմաց: Գնդակը հերթով նետում է բոլոր մասնակիցներին: Յուրաքանչյուր մասնակից գնդակը ստանալուց հետո նստում է: Վերջին մասնակիցը՝ ստանալով գնդակը, նետում է, գալիս է կանգնում է շարքի դիմաց, իսկ մյուս մասնակիցը կանգնում է շարքում:
Խաղ 9. Զույգերով փոխանցումներ
Մասնակիցները բաժանվում են թիմերի: Յուրաքանչյուր թիմից երկու մասնակից դեմ դիմաց կից քայլերով՝ գնդակն իրար նետելեվ հասնում են մինչև օղակը, շրջանցում են ու իրար նետելով հետ են վերադառնում, փոխանցում են հաջորդ զույգին, կանգնում են շարքի վերջում: Դիտել կցված տեսանյութի 51-րդ վայրկյանից: Հաջորդաբար գնում են հինգ զույգ:
Խաղ 10. Գնդակների վարում
Խաղի տեսանյութը կցված է: