Պատրաստում ենք ամանորյա թխվածքաբլիթներ Սեբաստացի կենտրոնում

Հունվարի 8-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների ջոկատները միասին այցելեցին Սեբաստացի կենտրոն` խոհանոց-լաբարատորիա:Նախապես ճամբարականների հետ որոշել էինք, թե ինչ ենք պատրաստելու:Ճամբարականները մեծ սիրով և հավեսով անցան գործի, ծանոթացան բաղադրիչներին և յուրաքանչյուրը իր սիրուն մասնակցությունը ունեցավ խմորի պատրաստման ընթացքում:Այնուհետև յուրաքանչյուր ճամբարական վերցրեց իր բաժին խմորը և սկսեց աշխատել հատուկ ամանորյա ֆորմաներով:Ընթացքը ինչպես միշտ շատ տպավորիչ էր:Ճամբարականները համբերատար սպասեցին մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն և համեղ-համեղ համտեսելով քայլեցին դեպի Հյուսիսային դպրոց:

Ընթացքը տեսանյութով`

Оставьте комментарий