Սովորող-սովորեցնող նախագիծ. «PowerPoint» ծրագրի ուսուցում

Օրը՝ 19․01 .2026

Ժամը՝  09:20 — 10:05

Վայր՝ Հյուսիսային դպրոցի 2․3 ջոկատի դասասենյակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 2․3 ջոկատներ

Պատասխանատուներ՝  Տաթև Մարգարյան, Սրբուհի Ներսիսյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ նեթբուք-նոթբուք

Նպատակը

Սովորողներին ծանոթացնել PowerPoint ծրագրին, սովորեցնել ինքնուրույն ստեղծել պարզ ու բովանդակային սահիկներ։

Խնդիրները

• Ձևավորել PowerPoint ծրագրի հիմնական գործիքների օգտագործման հմտություններ

• Սովորեցնել սահիկների ճիշտ կառուցում և դասավորություն

• Սովորեցնել տեղեկատվությունը ներկայացնել տեսողական և հասկանալի ձևով

• Խթանել ինքնուրույն և խմբային աշխատանքը

Նկարագրություն

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի   3․1 ջոկատի ճամբարականները   վարպետության դաս են վարելու 2․3 ջոկատի ճամբարականների հետ։ Ծանոթանալու են PawerPoint ծրագրի գործիքներին՝ ստեղծելով սահիկաշար։ Օգտվելով դասարանական բլոգից ահիկաշարում պետք է ներկայացնեն ճամաբարային շրջանում իրականացրած գործունեություններից և ճամփորդություններից մի քանիսը։

Արդյունքը՝ կհրապարակվեն դասարանական բլոգներում։

Оставить комментарий