«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:
Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի

Բանավոր մաթեմատիկայի աշխատանքը կազմակերպում ենք տարբեր միջավայրերում՝ թե դասարանում, թե դպրոցի շրջակայքում։ Միջավայրի փոփոխությունը ևս հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ, քանի որ փոխվում են նաև գործունեության գործիքները։Բացօթյա միջավայրում մաթեմատիկան դառնում է ավելի կենդանի։Սիրում ենք ոտնաչափերով հաշվել, ծառերի, ծաղիկների հետ կապված խնդիրներ լուծել, քարերով հավես հաշվարկներ անել և խնդիրներ հորինել։Այդպես նաև նոր խաղեր ենք ստեղծել․օրինակ՝ դոմինո, X և Y և այլն։
Բանավոր մաթեմատիկայի ժամերին աշխատանքը կազմակերպում ենք տարբեր մեթոդներով`
1.Բանավոր համրանք
2.Արագ հարց ու պատասխան
3.Համեմատություններ, օրինաչափություններ
4.Մաթեմատիկական խաղեր և´ օնլայն, և´ մեր կողմից մտածված և ստեղծված խաղերի օգնությամբ
5.Ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբերի խնդիրների և այլ տրամաբանական խնդիրների քննարկում, խաղի միջոցով կամ paint ծրագրով ներկայացում:
6.Ռեբուսներ, լաբիրինթոսներ, լուցկիներով խնդիրներ և այլն
Շատ հաճախ ենք օգտագործում ձեռքի տակ եղած իրերն, գրենական պիտույքները, դասարանական գույքը, մեր միջավայրը խնդիրը պատկերացնելու համար:Ինչպես նաև շատ մեզ շատ է օգնում անհատական գործիքը`հաճախ օգտագործում ենք paint նկարչական ծրագիրը խնդիրը պատկերավոր դարձնելու և լուծելու համար:Սովորողների ամենասիրելի մեթոդներից է:Նաև մշտապես հենց սովորողներն են խաղարկում խնդիրը` դառնալով խնդրի հերոսները:
7.Սովորողների կողմից հետաքրքիր խնդիրների կազմում , խմբային քննարկում և լուծում
Բանավոր մաթեմատիկայի ընթացքում օգտագործում ենք շատ տարբեր օնլայն հարթակները`
Օրինակ հետևյալները, որոնք վերջին շրջանում ենք գործածել․
• LearningApps (վարժություններ և թվային առաջադրանքներ),
• Kahoot (արագ հարցախաղ) հետևյալ խաղը նաև սովորողները սովորեցին իրենք ստեղծել ձմեռային ճամբարի ընթացքում:Այս ամենը սովորող-սովորեցնող նախագծի շնորհիվ։Արդյունքում հենց իրենք ստեղծեցին մաթեմատիկական խաղեր և ընդհանուր ջոկատով խաղացին։
և այլն
Այս կայքերը նպաստում են հետաքրքրության բարձրացմանը և ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև խմբային համագործակցությանը և մտածողությանը, քանի որ շատ հաճախ զույգերով կամ խմբերով են խաղում ։
Բանավոր մաթեմատիկան նպաստում և զարգացնում է`
• արագ հաշվելու կարողության ձևավորմանը,, մտավոր ճկունությունը
• հիշողության զարգացմանը,ուշադրության կենտրոնացմանը,
• տրամաբանական մտածողության զարգացմանը,
• խոսքի հստակ ձևակերպմանը,
• ինքնավստահության բարձրացմանը, արագ կողմնորոշվելու կարողությանը
• համագործակցային աշխատանքի կազմակերպումը (խմբային խաղերի ժամանակ)։
⸻
Վերը թվարկածները մեր կրթահամալիրը հնարավորություն է տալիս իրականացնել և դա շատ հրաշալի է ստացվում։։Արդյունքում մենք տեսնում ենք, որ բանավոր մաթեմատիկան սովորողներին օգնում է ազատորեն արտահայտել իրենց մտքերը և զարգացնել վերլուծական մտածողությունը, այն կարևոր դեր ունի ընդհանուր մտավոր զարգացման և մաթեմատիկական կարողությունների ձևավորման գործում։