







Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթանում ենք նաև ազգային խոհանոցին:Այս անգամ 2.3 և 3.1 ջոկատների հետ վերհիշեցինք մեր պապերի ու մեր սիրելի ուտեստը` կարտոֆիլի պլեճը:Վառարանը դրված էր Հյուսիսային դպրոցի ներքին բակում:Կարտոֆիլը նախապես լվացել և կտրատել էինք, Աշոտ պապիկի օգնությամբ փայտե վառարանը վառեցինք և անցանք գործի` միաժամանակ հիշելով մեր մանկության ամենաքաղցր տարիները:Ճամբարականները երգով և պարով մեզ ոգևորում էին, որպեսզի արագ պատրաստենք կարտոֆիլի պլեճը:Շատերը առաջին անգամ էին փորձում և համը գերել էր բոլորին:Այնքան էին հավանել, որ մի քանի ափսե համտեսեցին:Այսօրը ևս դարձավ և´ ճամբարի, և´ մեր հիշողությունների մեջ տպավորված օրերից մեկը: