
Մարտի 23-ին մեկնարկեց 2026-2027 ուստարվա 6 տարեկանների մուտքը կրթահամալիր։
Հայտագրված 37 սովորողից մասնակցել են 30 սովորող։
Օրը սկսեցինք ուրախ խաղ-ծանոթացումով՝ «Բարև, ես եմ…», որի միջոցով մասնակիցները փորձեցին ճանաչել միմյանց։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցինք «Խնկի ծառ» պարերգը, որին մասնացկցեցին մեծ ոգևորությամբ։
Այնուհետև ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ» ստեղծագործությանը։ Ստեղծագործործությունը սովորեցինք ծափերի ու խաղի միջոցով։
Շարունակելով ծանոթացումը՝ մասնակիցները ընկեր Ալիսի հետ աշխատեցին կավով։ Կավի միջոցով փորձեցին պատկերել իրենք իրենց։ Աշխատանքն ավարտելուց հետո յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր աշխատանքը՝ պատմելով իր կերպարի մասին։