Այսօր Հյուսիսային դպրոցում «Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբարի 2-րդ օրն էր:Ճամբարականները այսօր արդեն ավելի վստահ`միջավայրը և ուսուցիչներին ճանաչելով, ուրախ տրամադրությամբ դպրոց էին եկել:
Քանի որ եղանակը բարենպաստ էր, օրը սկսեցինք բակում և կրկին «Բարև, ես եմ…» խաղով, որպեսզի ընկերների անուններն ավելի լավ հիշենք:
Այնուհետև ընկեր Հասմիկի հետ սովորեցինք նոր երգ` «Զնկլիկ օրոճ» երգը, երգեցինք այն, վերհիշեցինք նախորդ օրը սովորած «Կռունկները» բանաստեղծությունը:
Այսօր նաև ծանոթացանք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությանը, սակայն ամբողջությամբ դեռ չենք սովորել, կշարունակենք սովորել վաղը:
Իհարկե ընթացքում ճամբարականները նախաճաշեցին և մեծ ոգևորությամբ պատրաստվեցին հաջորդ գործունեությանը` մարզական պարապմունքին:
Մարզական պարապմունքի ընթացքում ընկեր Տաթևի հետ կատարեցինք նախավարժանք և օրն ամփոփեցինք ուրախ գնդակախաղերով: