
День: 29 марта 2026
Ելք ստուգատես
Ժամանակահատվածը՝ ապրիլ — մայիս
Նպատակը՝ Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն ու հմտությունները։
Խնդիրները՝
- ընթերցելու կարողությունների ցուցադրում
- մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ցուցադրում
- մեդիահմտությունների ներկայացում, բլոգավարություն
- երաժշտական ունակությունների ցուցադրում
- մարզական կարողությունների ցուցադրում
- տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
- բնագիտական գիտելիքների ներկայացում
- օտար լեզուներով շփվելու կարողությունների ցուցադրում
Ծառերը, որպես բնության հուշարձաններ
Ժամանակնահատվածը՝ ապրիլ — հունիս ամիսներ
Նախագծի նպատակը
Քաղաքի, համայնքի, բակի համար պատմամշակութային և բնապահպանական արժեք ունեցող ծառերի, թարմաների հայտնաբերում և պահպանում, ինչպես նաև պետության կողմից հատուկ պահպանվող բնապահպանական նմանատիպ օբյեկտների կարգավիճակի հստակեցում, Հին ծառերի ազգային փաթեթի ստեղծում, սովորողների ուշադրության սևեռում էկոլոգիական նմանատիպ օբյեկտներին:
Քայլեր՝
- Ծառերի, թարմաների ուսումնասիրություն
- Հետազոտական, լրագրողական աշխատանքներ
- Լուսանկարչական, գրաֆիկական աշխատանքներ
Հետազոտել, լուսանկարել, ցուցադրել կենդանի բնության հուշարձան հանդիսացող ծառերի, թարմաների գեղեցկությունը, կարևորությունը բարձրացնել նրանց մշակութային, բնապահպանական նշանակությունը, հետաքրքրությունը: Նպաստել նպաստել այդ հուշարձանների պահպանմանը՝պետական մարմինների, մասնագետների և լայն հասարակության մասնակցությամբ:
Արդյունքում «Կենդանի բնության ծառ-հուշարձանները» լուսանկարչական ցուցադրություն/այդ թվում էլեկտրոնային/:
Աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսայինի բլոգից
Զատիկ․ուսումնական նախագիծ
Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի լանջեր, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ, հյուրեր
Նպատակը՝
Ծաղկազարդի, Զատկի մասին ծանոթացում։
Խնդիրները՝
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։
Աղայան +Ռոդարի
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3 — 1 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը
Ռոդարիական հնարքները օգտագործում ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում
Նպատակն ու խնդիրները
Ճանաչել Ջ.Ռոդարիին և նրա ստեղծագործությունները:Նախգիծը զարգացնում է սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը , սովորեցնում է ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, կիրառելով նաև մեդիագիտելիքներն ու մեդիահմտությունները :
Քանի-որ նախագիծը համընկնում է Աղայանական օրերի հետ, Աղայանի և Ռոդարու հեքիաթները կփորձենք խառնել իրար:
Առաջադրանքի տեսակները
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Մուլտֆիլմի դիտում քննարկում
Հեքիաթներ՝- Պաղպաղակե դղյակը , Թե ինչպես կապիկները ճամփորդեցին , Թարս հարցեր , Կապույտ լուսացույցը
Մուլտֆիլմերի դիտում քննարկում— Ցրված Ջովանին , Չիպոլինոյի արկածները
Աղայանական օրեր
Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 5, 1840 — Հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Աղայանը ամենահայտնի հայ հեքիաթագիրներից է։ Նրա հեղինակած հեքիաթներից շատերը հիմնված են ժողովրդական ավանդությունների վրա։
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝
«Աղայանական շաբաթ» նախագծի տևողությունը՝ մարտ — ապրիլ :
Նախագծի նպատակը և խնդիրները ՝
- Ուսումնասիրել Ղ. Աղայանի կյանքը , ստեղծագործությունները :
- Զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը :
- Բանավոր խոսքը:
- Ինքնուրույն , խմբային աշխատելու կարողությունը :
Մայրենի
Աղայանի ստեղծագործությունների ընթերցում , քննարկում : Օգտվելով «Ջաննի Ռոդարի» մեթոդից հորինել նոր , շիլաշփոթ հեքիաթներ: Աղայանական հերոսներին միանում են այսօրվա հեքիաթների մի քանի հերոսներ:
Ձոն․Տեխնոլոգիական ստուգատես
Ժամանակահատվածը՝ 1․03 — 7.04
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարան
Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:
Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:
Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:
Տեղեկանալ, թե
Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ,ի ՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք։
Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը) մասին: Կարելի է նկարել մայրիկներին:
Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։
Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ։
Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել, թրծել: