Ամառային ճամբարային այց դեպի Pink Berry պաղպաղակի գործարան
Օրը՝ հունիսի 11
Ժամը 14.00-15.30
Մեկնում-12.50
Ժամանում-16.30
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոց 3․1ջոկատ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Տաթև Սնջոյան
Վայր՝ «Pink Berry» պաղպաղակի գործարան/ Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ
19-րդ թաղամաս, (Ջրվեժ համայնք)
https://yandex.com/maps/-/CPDS7PKQ
Նպատակներն ու խնդիրները
- Զարգացնել բանավոր հաշվելու, տրամաբանական մտածողության և արագ կողմնորոշվելու կարողությունները՝ խաղային, համագործակցային աշխատանքի միջոցով։
- Խթանել թիմային աշխատանքը։
- Աջակցել ճամբարականների ստեղծագործական ինքնարտահայտմանը՝ հնարավորություն տալով իրենց ձեռքով ձևավորել պաղպաղակները՝ ծանոթանալով նաև արտադրական տեխնոլոգիայի բաղադրիչներին։
- Ճամբարականների մեջ ձևավորել հետաքրքրություն արտադրական գործընթացների և սննդի արտադրության տեխնոլոգիաների հանդեպ։
- Մանուկների պաշտպանության օրվա շրջանակում ճամբարականների համար ստեղծել տոնական, ուրախ և հիշարժան միջավայր՝ ապահովելով քաղցր անակնկալ և հետաքրքիր ուսումնական ժամանց։
Նախագծի նկարագրություն
Ամառային ճամբարի շրջանակում ճամբարականները այցելելու են Pink Berry պաղպաղակի գործարան, որտեղ նրանց համար կազմակերպված է ինտերակտիվ խաղ-ներկայացում՝ կառուցված տրամաբանական հարցերի և մաթեմատիկական առաջադրանքների հիմքով։
Թիմային աշխատանքի շնորհիվ ճամբարականները ձեռք են բերելու բյուրեղներ, որոնց հավաքագրումն ունի կախարդական նպատակ. երբ թիմերը հավաքում են բավարար քանակություն, գործարանի շոկոլադե ցայտաղբյուրը «արթնանում է» և սկսում աշխատել։
Թիմային աշխատանքի ընթացքում ճամբարականները հաղթահարում են տարբեր խաղային առաջադրանքներ և հավաքում միավորներ, որոնք օգնում են բացահայտել «քաղցր անակնկալը»։
Այցի ընթացքում ճամբարականները ընտրում են պաղպաղակի տեսակը, սեփական ձեռքով շոկոլադապատում և զարդարում այն տարբեր հավելումներով, ապա համտեսում իրենց ստեղծած պաղպաղակը։
Սպասվող արդյունքները
- Ուսումնառական փորձի և էմոցիոնալ դաստիարակության հարստացում։
- Մաթեմատիկական մտածողության զարգացում իրական միջավայրում։
- Թիմային աշխատանքի հմտությունների ամրապնդում։
- Արտադրական մշակույթի մասին պատկերացման ձևավորում։
- Սեփական աշխատանքի արդյունքը տեսնելու և վայելելու հրճվանք։
- Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- ախտահանիչ միջոց
- գլխարկ
- անհատական շշով ջուր
- անձեռոցիկ
- միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ