
Ծեսն իրականացնել բացօթյա
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց:
Մայիսիս 30-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծով կճամփորդեն դեպի Արագածոտնի մարզ, Եղիպատրուշ գյուղ։
Օրը՝ մայիսի 30
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 15։30
Վայրը՝ Արագածոտնի մարզ, գ․Եղիպատրուշ
Քարտեզը՝ այստեղ։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան
Օգնական՝ Լիլիթ Մելքոնյան, Անահիտ Լալայան
Նախագծի նպատակներ և խնդիրներ
- «Համբարձման ծես» նախագծի իրականացում,
- «Հակաբացիլ Կոմիտաս 2025» նախագծի ներկայացում
- Սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
- Համայնքային տոնի կազմակերպում
- ազգային արժեքների տարածում
- գյուղական միջավայրում ծեսի վերականգնում
- ծանոթացում գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ





















