Рубрика: մայիս
Ես կարողանում եմ․Մարզատոն
Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․1 դասարանի սովորողներն մայիսի 17-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մի լավ մարզվեցին, մարզական խաղեր խաղացին։
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան
Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթ․ամփոփում

Համբարձման ծեսի երգեր․Պատրաստվում ենք ճամփորդության
Հարթակում ծնողն է․Խմբակայաին թերապիա․Ներկայացնում է Ամալյա Օհանյանը
Համբարձման ծեսը Աշտարակում
Մայիս 14-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանը և 5-6 տարեկանները ճանապարհ ընկան դեպի Աշտարակ՝ տոնելու Համբարձման ծեսը։Համբարձման ծեսի երգերը երգելով՝ քայլեցինք, հավաքեցինք 7տեսակ ծաղիկ, 7 բուռ ջուր ցայտաղբյուրներից և յոթ քար ,լցրեցինք սափորի մեջ, իսկ հետո ընկեր Ջուլիի հետ իրականացրեցինք ծեսը՝ վիճակ հանեցինք ու իրար գովեցինք։
Ընթացքում տղաները նաև աղբահանություն արեցին, մաքրեցին շրջակա միջավայրը։
Օրվա տպավորությունները աննկարագրելի էին։
Հարթակում ծնողն է․Սոցիալ մեդիա մարքեթինգ/ՍՄՄ/․Ներկայացնում է Անի Ասատրյանը

Հանդիպման օրը-Մայիսի 17՝ ժամը 15․00
Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Հանդիպման մասնակիցներ-Դասավանդողներ, ծնողներ, Քոլեջի ուսանողներ
Հանդիպման թեման-Սոցիալ մեդիա մարքետինգ/ՍՄՄ/
Հանդիպումը կանցկացնի— Անի Ասատրյանը
Մասնագիտությունը-տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ,ԵՊՏՀ դասախոս
Նպատակները- լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով։ Սոցիալական մեդիայի օգտագործման համալիրի միջոցով նպաստել կազմակերպությունների առաջխաղացմանը և այլ բիզնես առաջադրանքները լուծելու գործընթացին։
Խնդիրները-
- Հաճախորդների հետ ճիշտ աշխատանք
- Գրավիչ բովանդակության ստեղծում
- Գովազդների ստեղծում և ղեկավարում
- Facebook, Instagram, google tools , youtube, Linkedin, Tripadvisor հարթակների տիրապետում
- Բազմաթիվ գործիքների իմացություն, որոնք կօգնեն պրոֆեսիոնալ և ճշգրիտ համակարգել աշխատանքը:
Հանդիպման ընթացքում կծանոթանանք՝
Ի՞նչ է մարքեթինգը,
Ի՞նչպես ստեղծել գրավիչ բովանդակություն
Facebook Marketing
Instagram Marketng
Հանդիպման տեսանյութը ստորև՝
Լողում ենք մեր սիրելի լողավազանում
Այսօր 1․1 դասարանի սովորողները հերթական լողուսուցման պարապմունքը անցկացրեցին փակ լողավազանում։Յուրաքանչյուր հինգշաբթի օրը սովորողների համար տոն է , քանի մասնակցում են լողի պարապմունքի։Քայլքով Բանգլադեշյան Հյուսիսից հասնում ենք Արևմուտք և վայելում կրկին լողալու հաճույքը։Սովորողներից շատերն արդեն հմուտ լողորդներ են։Շնորհակալություն սիրելի ընկեր Անուշին։
Հարթակում ծնողն է․Խմբակայաին թերապիա․Ներկայացնում է Ամալյա Օհանյանը
Այսօր «Հարթակում ծնողն է » նախագծի շրջանակում սովորողները ունեցան հետաքրքիր հանդիպում։Հանդիպումը անցկացնում էր 1․1 դասարանի սովորող Բադալյան Սոֆայի մայրիկը՝ Ամալյան, ով մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։Սիրելի մայրիկը, սովորողների հետ խաղի միջոցով ծանոթացավ և անցկացրեց խմբային թերապիա։Հանդիպումը շատ հետաքրքիր էր։Սովորողները վերջում ստացան փոքրիկ պարգևատրումներ։Շնորհակալություն, սիրելի Ամալյա։
Արարատը մեր աչքերով
Այսօր 1.1 դասարանի սսվորողները տանիքում բացօթյա նկարչական պլեներ իրականացրեցին` նկարելով Արարատը:Այնքան գեղեցիկ էր տեսարանը տանիոից, որ սովորողները տպավորված նկարում էին:
Միշտ ուրախ ենք մարզվել
Այսօր 1․1 դասարանի սովորողները Մայր դպրոցում մասնակցեցին մարզական պարապմունքի։Սովորողները միշտ ուրախությամբ և ոգևորվածությամբ են մասնակցում մարզական պարապմունքին։
Մայիսյան հավաքի առաջին շաբաթվա ամփոփում
Օր 1-ին-Մտքի թռիչք դեպի տիեզերք ամփոփիչ փուլ
Արևի հրամանը.Նկարում ենք paint ծրագրով
Օր 2-րդ-Մայիսի 4.Օր երկրորդ. Հեծանվավարություն
Ժամերգության նախապատրաստական աշխատանքներ
Օր 3-դ-Հարթակում ծնողն է…․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Շահբազյանը
Օր 4-րդ-Իմ ճամփորդական պայուսակը․Ներկայացնում են սովորողները
Նախապատրաստվում ենք ճամփորդությանը․Ուսումնական ժամերգություն Գեղարդում
























































