Օգոստոսի 30-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 1.1 դասարանի սովորողների մուտքի ճամբարը։Արդեն հասցրել էինք ունենալ երկու մուտքի ճամբար, սա երրորդ անգամն էր։Սովորողները կրկին բարևախաղ խաղացին, վերհիշեցին միմյանց անունները։ Ընկեր Հասմիկի հետ վերհիշեցինհք բոլոր խաղերգերը՝ արևների շարքը, ձիուկի երգը, և մի լավ մասնակցեցինք։Նախաճաշեցինք, որից հետո ընկեր Ալիսի հետ միասին կավով աշխատեցինք։Այս անգամ պատրաստեցինք մեղուներ։Օրվա ավարտը ամփոփեցինք լողով։
Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ
Նախագծի ժամանակահատված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներ
Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհաճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:
Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել ․
Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
ուսապարկ
բրդուճներ, միրգ
ջուր
լողի պարագաներ
արևապաշտպան գլխարկ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։Օրը կրկին սկսեցինք բարևախաղով և արդեն շարունակեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ամրապնդելով << Կիկլիկո >> երգը։Սովորեցինք նաև նոր երգ արևի մասին։ Ապագա սեբաստացիները անհամբեր սպասում էին հեծանիվ վարելուն։Հեծանվավարությունից հետո ոգևորությունը աննկարագրելի էր։
Իհարկե մեր սիրուն օրը ամփոփեցինք լողով։Երրորդ օրն էր ընդամենը, որ ճամբարականները դպրոց էին գալիս և արդեն իսկ չէին ցանկանում տուն գնալ։Արդեն միմյանց ճանաչելով և ընկերներ ձեռք բերելով՝ հրաժեշտ տվեցին դպրոցին, բայց շուտով հանդիպելու ակնկալիքով։Կհանդիպենք օգոստոս ամսին։
Այսօր վեց տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։Մասնակից ճամբարականները նախորդ օրը արդեն հասցրել էին լավ ընկերանալ հարազատանալ։Այդպիսին է սեբաստացիական միջավայրը, այդպիսին են սեբաստացիները։Օրը սկսեցինք՝ ամփոփելով նախորդ օրվա տպավորությունները։ Ճամբարականները պատմում էին իրենց տպավորությունների մասին։Ամենաոգևորիչը լողն էր, որը շատ էր դուր եկել ճամբարականներին և անհամբեր սպասում էին, թե երբ են կրկին լողավազան մտնելու։Բոլորը շատ ոգևորված էին և անհամբեր սպասում էին արդեն այս օրվա անելիքներին։
Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։
Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։
Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։ Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։
Այսօր՝ հունիսի 19-ին , Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը։Օրը սկսեցին բարևախաղով, որի ընթացքում ճամբարականներըը ծանոթացան միմյանց հետ։Այնուհետև այցելեցինք Քանդակի դպրոց, և ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով՝ «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ճամբարականների ոգևորությունն անսահման էր, քանի որ շատերը առաջին անգամ էին ծանոթանում և աշխատում կավով։ Արդյունքում շատ հրաշալի աշխատեցին։
Աշխատանքից հետո նախաճաշեցինք։ Օրվա գործունեության մեջ ներառված էր նաև լողը, ինչը շատ սպասելի էր երեխաների համար։Էլ ինչ սեբաստացիներ, եթե չլողան։
Ճամբարականները զգեստափոխվեցին և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ լողացին։Օրվա տպավորություններն ու մանրամասները տեսանյութերում՝
Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Ժամանակահատված. հունիսի 19-21, ժամը 10:00-12:00
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Սուսան Պետրոսյան
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
Նախագիծ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
ուսապարկ
բրդուճներ, միրգ
ջուր
լողի պարագաներ
արևապաշտպան գլխարկ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Աշխատակարգ․
Հունիսի 19, երկուշաբթի
Սովորողների դիմավորում, բարևախաղ
Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը, պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։
Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի (այսուհետ՝ Սովորող) ուսումնառությանպայմանագրի հավելվածն է:
Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցիհանգույց են:
Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունըկազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
Ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 2 ժամմասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա»:
Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածնեն: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցիօրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։
Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջաններըկազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող ենկազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնականճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որըղեկավարում է դասվարը:
Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը ևսովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարողանհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցումապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելուհնարավորություն:
Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրիուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում ենանհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով։
Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթականծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։
Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնայինգրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցմանմիջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնականնյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
«Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրինախագծեր:
Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների ևգույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքինմասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնականաշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը ևվարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնականաշխատանքն է:
Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
«Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմքաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիներիխնամք» ուսումնական նախագծերից:
«Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, ծեսեր, դասարանական երգչախումբ։
«Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում ենմարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիներըշաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներարշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեությանտարրերին:
Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտականգործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։
Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ֆուտբոլի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ճամբարը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվումէ լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախմարմնամարզությամբ:
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնականգործունեության բաղկացուցիչն են:
3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյահայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։
Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցիղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգովներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում ենհանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոներիմասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարածաշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնայինցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառիցաշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուրսովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որումներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանվածկարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդդասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողիուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։