Քայլք դեպի Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Մուտքի ճամբարի մասնակիցներ

Օրը՝ մարտի 31

Ժամը՝ 10։30-11։30

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականններ՝ Սուսան Պետրոսյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն

Նպատակ՝

  • Ճանաչել ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները

Անհրաժեշտ պարագաներ․

  • Ձիուկների համար բանջարեղեն /կաղամբ, գազար, խնձոր/
  • Ջուր
  • Արևապաշտպան գլխարկ

Նախագծի ընթացքը՝ Քայլքով կգնանք Ուսումնական ագարակ: Մասնակիցները կստանան  անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին: Ագարակում կկերակրենք կենդանիներին և կձիավարենք։

Արդյունքը՝ կհրապարակվի բլոգում։

Ընդունելություն 2023-2024

Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։

Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:Սովորել եմ Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ֆինանսներ և վարկ բաժնում, երկրորդ կրթությունս մանկավարժական է՝ սովորել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանում։Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով ցանկանում եմ փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:

2022-2023 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։
Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։


Մեր բաց և ստեղծական միջավայրում սովորում ենք երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի, մարմնամարզական խաղերի, ստուգատեսների միջոցով։ Դպրոցում միասին լողում ենք, մարզվում, հեծանիվ վարում։ Ուսումնական ճամփորդությունների ընթացքում փոխանցում ենք հայրենագիտական գիտելիքներ, կազմակերպում և իրականացնում ենք ճամփորդություններ, բարձունքների հաղթահարում։ Սովորողն իրականացնում է միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, բնագիտական փորձեր։ Ուրախ օտար լեզու նախագծով յուրացնում և գործածում է օտար լեզուն։

Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․

Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում  պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ։

Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
Լող, հեծանվավարություն, վազք, քայլք

Հայրենագիտական հանրակրթություն՝
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։

Էկոլոգիական հանրակրթություն՝
Միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, Բնագիտական փորձերի, բնական երևույթների դիտարկումների, հետազոտությունների միջոցով բնության գաղտնիքները բացահայտելու հնարավորություն։

Գործնական օտար լեզու՝ 

Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն

Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում։

Միջավայրը.
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
— Երկարացված օրվա
— սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով

Լրացուցիչ կրթություն.
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թմբուկ, կիթառ, շվի)
Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտագրման հարցաթերթ

Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.

Ուսումնական պլան

Ուսումնառության պայմանագրեր

Սովորողի գործունեությանը վերաբերող՝ ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ավելին՝ այստեղ:

Ուսումնական բլոգ՝ Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր
Էլեկտրոնային հասցե՝ s-nersisyan@mskh.am
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` 077.78.82.84
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/
Հասցե՝ ՀԱԹ Րաֆֆի 69/1, հեռ.՝ 010.73.52.10

Մուտքի ճամբար նոր ընդունվող սովորողների համար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Ժամանակահատված ՝օգոստոսի 24-25, ժամը 10:00-12:00

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան, Կարինե Խառատյան

Օգնականներ՝

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 2-րդ և 3-րդ դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար 2-րդ և 3-րդ դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ
  • միրգ կամ քաղցրավենիք
  • ջուր
  • լողի պարագաներ
  • արևապաշտպան գլխարկ

Աշխատակարգ.

Օգոստոսի 24.չորեքշաբթի

Սովորողների դիմավորում և շրջայց Հյուսիսային դպրոցում

Բարևախաղ-ծանոթություն

Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/

Լող բացօթյա լողավազանում

Օգոստոսի 25. հինգշաբթի

Սովորողների դիմավորում

Թաց նկարչություն Տաթև Աթոյանի հետ

Լող բացօթյա լողավազանում

Հարթակում ես եմ․․․Ներկայացնում է Մարատ Միրզայանը

Օգոստոսյան մուտքի ճամբարի աշխատակարգ ֆիզիկական միջավայրում

Մուտքի ճամբար՝  ֆիզիկական միջավայրում
Ժամանակահատվածը՝
 օգոստոսի 24, 25, 26
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, հասցե՝ Րաֆֆի 69‎/1
Տևողությունը՝ 10:00- 12:00
Մասնակիցներ՝ վեց տարեկաններ /հանդիպումը կազմակերպվում է սովորողների փոքր խմբերով/
Ճամբարի ղեկավար՝ Սրբուհի Ներսիսյան

Միջավայրը՝ Մուտքի ճամբարը կազմակերպվում է ֆիզիկական միջավայրում ՝ Հյուսիսային դպրոցում, բացօթյա միջավայրում կամ օդափոխված, բաց պատուհաններով դասարան-լաբորատորիաներում։

Նպատակը՝ Ծանոթանալ դպրոցին, կրթական ծրագրին, ֆիզիկական միջավայրում ծանոթանալ ուսուցիչների և ընկերների հետ, պատրաստվել կրթական շքերթին:


Ծրագրում՝

09․50-10․00-Սովորողների ընդունելություն

10․00-10․15-Խաղ-ծանոթացում՝ «Բարև, ես եմ…»

10․15- 10․45 —Կրթական շքերթի խաղեր, խաղերգեր, միասնական կատարումներ՝

«Փայտե ձիուկ»

 «Զմփիկ»

«Մեղու»

/Հասմիկ Մաթևոսյան/

10․45 11․15-Կավով աշխատանք Քանդակի դպրոցում , /Ալիս Գևորգյան, Տաթև Աթոյան/

11․15- 11․50-Ամառային լողափ /նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք/

/Անուշ Թորոսյան/

11․50-12․00-սովորողների ճանապարհում

Մասնակից սովորողների 1-ին խումբ /օգոստոսի 24/

  1. Լևոն Ղարիբյան
  2. Հեսու Պետրոսյան
  3. Մարգարյան Էրիկա
  4. Ասլանյան Միլանա
  5. Սյունե Բադալյան
  6. Արեգ Մնացականյան
  7. Էլինա Ուռումյան
  8. Սահակյան Ռազմիկ
  9. Էվա Կարապետյան

Մասնակից սովորողների 2-րդ խումբ/օգոստոսի 25/

  1. Սոֆա Բադալյան
  2. Մարիա Պողոսյան
  3. Արմեն Պետրոսյան
  4. Մարի Մուրադյան
  5. Էմիլի պարսամյան
  6. Տրդատ Աբրահամյան
  7. Արեն Տեր-Ստեփանյան
  8. Անահիտ Համբարձումյան
  9. Արփի Արաբյան
  10. Վան Վարդապետյան

Մասնակից սովորողների 3-րդ խումբ/օգոստոսի 26/

  1. Կոստանդյան Սամսոն
  2. Աբտոյան Գայանե
  3. Սուրեն Գևորգյան
  4. Սոֆիա Լևոնյան
  5. Մարգարիտա Սանթուրյան
  6. Մարատ Միրզայան
  7. Կորյուն Շահբազյան
  8. Անահիտ Սարգսյան
  9. Վլադիմիր Դավեյան

Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝

Ուսապարկ
Արևային գլխարկ
Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ, ջրային ակնոց
Անհատական ջրի շիշ
Հիգիենայի պարագաներ՝ ախտահանիչ միջոց, դիմակ, թաց և չոր անձեռոցիկ

Օրվա լուսաբանումը՝ դասարանական բլոգում