Ուրբաթ-համերգ՝ «Հա ձձում, հա կարագ»

Նոյեմբերի 26-ին Հյուսիսային դպրոցի համակարգմամբ տեղի ունեցավ «Հա ձձում, հա կարագ» ուրբաթ-համերգը:

Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ներկայացնում է հեռավար սովորող Դավիթ Հովհաննիսյանը

Այլընտրանքային թթու ․ներկայացնում է Միլանա Ասլանյանը
Ներկայացնում է սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանի

Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Նունե Մովսիսյանը

Ուսումնական ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Նոյեմբերի 16-ին սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Արայի լեռ` Ծաղկեվանք:Մինչ ճամփորդությունը սովորողների հետ ծանոթացել էինք տեղանքի ավանդապատումներին:Սովորողները անհամբեր սպադում էին, թե երբ են տեղ հասնելու:Հասնելուն պես սկսեցին ուսումնասիրել լեռը, փորձեցին նմանեցնել Արա թագավորին, իսկ վանքը բարձրանալուն պես վանքի ներսում սկսեցին հավաքել լեռան ստորոտից թափվող ջրի կաթիլները:

Սովորողների նաև աշնանային ընթերցումներ կատարեցին և երգեցին Կոմիտասյան երգերը:

Սովորողների հետ նաև որոշեցինք քայլել անտառի միջով և մասուր հավաքել:Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում մասրենիները:Հավաքած մասուրը կփաթեթավորենք և կներկայացնենք ուսումնական մառան նախագծի շրջանակում:

Աշխատակարգ 08․11-12․11․2021

Ուսումնական նոյեմբեր. ուղեցույց

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ժամանակահատված՝ նոյեմբերի 8-12
Ուսումնական նախագծեր՝

Սեբաստացու օրեր
Թթուդրիկ

Ուսումնական մառան և ազգային խոհանոց

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ընթերցանություն ՝ Համո Սահյան «Աշուն»-Ընթերցարան 2-րդ դասարան

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 28-32/
Մաթեմատիկա՝ Սովորում ենք չափման միավորները՝ մմ, սմ, դմ, մ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ մրգեր, բանջարեղեն, դրանց դերը մեր կյանքում, սերմնացան
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
 «Հա ձըձում, հա կարագ»«Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Читать далее «Աշխատակարգ 08․11-12․11․2021»

«Ուսումնական աշուն» նախագիծ․ 2021

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝  հակտեմբերի 25-30

Նպատակը՝ հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության և բանավոր խոսքի զարգացում, շրջակա միջավայրի ճանաչում:

Թեմաները՝ 
Աշնանային մեդիաամսագրի ստեղծում:
Ֆոտոպատում, բնագիտական փորձ, ստեղծագործական այլ աշխատանքներ:

Աշնանային ընթերցարան՝

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Մաթեմատիկա՝

Կազմի՛ր խնդիրներ, աշնան ամիսների, օրերի, ժամերի, աշնան մրգերի, բանջարեղենների վերաբերյալ: Հորինածդ խնդիրները նկարիր Paint նկարչական ծրագրով և ուղարկիր իմ Էլ․ հասցեին։

Տեխնոլոգիա՝

Ստեղծագործիր. կոլաժային տեխնիկայով պատրաստիր աշնանային պատկերներ, տերևներով ստացիր հետաքրքիր պատկերներ՝ տերևանկարչություն: Աշխատանքը կատարիր Շոպենի «Աշուն» երաժշտությունը լսելով։ Աշխատանքդ ուղարկիր իմ էլ․ հասցեին։

Երաժշտական գործունեություն-Հասմիկ Մաթևոսյան

Անգլերեն՝ Նարե Արիստակեսյանի բլոգում

Ռուսերեն՝ Քրիստինե Աբրահամյանի բլոգում