Նոյեմբերի 16-ին սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Արայի լեռ` Ծաղկեվանք:Մինչ ճամփորդությունը սովորողների հետ ծանոթացել էինք տեղանքի ավանդապատումներին:Սովորողները անհամբեր սպադում էին, թե երբ են տեղ հասնելու:Հասնելուն պես սկսեցին ուսումնասիրել լեռը, փորձեցին նմանեցնել Արա թագավորին, իսկ վանքը բարձրանալուն պես վանքի ներսում սկսեցին հավաքել լեռան ստորոտից թափվող ջրի կաթիլները:
Սովորողների նաև աշնանային ընթերցումներ կատարեցին և երգեցին Կոմիտասյան երգերը:
Սովորողների հետ նաև որոշեցինք քայլել անտառի միջով և մասուր հավաքել:Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում մասրենիները:Հավաքած մասուրը կփաթեթավորենք և կներկայացնենք ուսումնական մառան նախագծի շրջանակում:
Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
Հաջորդ կանգառ՝ Կարբիի խնձորի այգիներ
Նպատակը և խնդիրները՝
Ճանաչողական
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Միջավայրի խնամք
Նախապատրաստական փուլ
Ծաղկեվանքի մասին տեղեկությունների հավաքագրում․ հրապարակումներ անհատական բլոգներում
Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ
Ավանդապատումներ 1. Ավանդության բնույթի պատում՝ պատմության: 2 Այդպիսի պատումների ժողովածու:
Արայի լեռ Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
լեգենդ 1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին: 2. Մտացածին պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին: 3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:
Ծաղկեվանք Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։
Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
ախտահանիչ միջոց
դիմակ
գլխարկ
անձրևապաշտպան հագուստ
մարզական կոշիկ
տաք հագուստ
հեռադիտակ
խոշորացույց
ջուր
բրդուճներ
անձեռոցիկ
միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
Ամփոփում՝ սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։
զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
լուսանկարել բնության տեսարաններ
իրականացնել միջավայրի խնամք
«Ջրվեժ» անտառապարկում կիրականացվի միջավայրի դիտարկում, քայլք-զբոսանք, եղանակային առանձնահատկությունների ուսումնասիրություն։ Ընդմիջելու ենք, իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք՝ տեղում հավաքված տերևներով, որից հետո՝ լուսանկարչական պլեներ, աշնանային ընթերցումներ, երաժշտական կատարումներ, պարերգեր:
Ամփոփում
պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
Անկախության 30-ն ամյակի առթիվ ըստ կրթահամալիրյան օրացույցի և ավանդույթի , մենք՝ մեծ և փոքր սեբաստացիներով՝ մայրիկներով, հայրիկներով և տատիկներով, որոշեցինք հաղթահարել Թեժառույքի բարձունքը։Ավելին մեզ հետ էին երկու ծոցվոր ծնողները, որոնցից մեկը շուտով լույս աշխարհ է բերելու երրորդ որդուն։Ծոցվորներին չկարողացա համոզել , որ հրաժարվեն ճամփորդությունից, քանի որ վճռական սեբաստացի մայրիկներ են։Նախապես սովորողների հետ խոսել և ծանոթացել էինք տեղանքի մասին։Սեպտեմբերի 25-ին ճամփա ընկանք։
Ճանապարհին արդեն իսկ երևում էր անտառային աշնանային գեղեցիկ տեսարանը։Հասնելուն պես նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ։Բարձունքը հեշտ չէր հաղթահարել, քանի որ նախորդ գիշեր անձրև էր եկել և հողը թաց էր։Այդ ամենը մեզ չխանգարեց, ընդհակառակը՝ օգնեց, որ մեկը մյուսին օգնելով և ոգևորելով բարձունքը հաղթահարեն։
Մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք բարձունքը, ծոցվորները՝ հատկապես։Վերևում սքանչելի տեսարան էր և աներևակայելի էներգիա կար եկեղեցու շրջակայքում։։Դրսում շրջան կազմեցինք, երգեցինք Կոմիտասյան երգերը և ներկայացրեցինք մեզ ծանոթ աշնանային ստեղծագործությունները։
Եկեղեցում սովորողները աղոթեցին և երգեցին այն հոգևոր երգերը, որոնք գիտեին։Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում եկեղեցին, նրա պատերը, աղոթատեղին, շուրջը։
Եկեղեցուց դուրս գալուց հետո սովորողները նստեցին խոտերին,նկարեցին եկեղեցին և շրջակա միջավայրը։Այնուհետև խաղացին տարբեր խաղեր։Բարձունքը ավելի հեշտ և արագ կարողացանք իջնել, քանի որ հողը հասցրել էր չորանալ։
Ճանապարհի հետադարձին կանգ առանք Հրազդանի ջրամբարի մոտ, որը այլ կերպ անվանում են նաև Ծովինարի ջրամբար։Եվս մեկ գեղեցիկ տեսարան բացվեց մեզ համար։
Սովորողները հիացած էին։
Խոսեցինք ջրամբարի մասին, նկարվեցինք և ճանապարհ ընկանք։
Ճամփորդությունը շատ տպավորիչ էր և՛ սովորողների, և՛ ծնողների համար։
Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում
Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է:
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
Նկարչական պլեներ
Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Նպատակը՝ Սովորողների հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում:Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Գետը համայնքում» նախագիծը, Մարմարիկ գետի ու ջրամբարի դիտարկում-ուսումնասիրություն, էկո ակցիա-աղբահավաքություն։
Թեժառույքը կամՏրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Մինչ ճամփորդելը՝ սովորողների հետ իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ, google քարտեզով ծանոթանում են տեղանքին, նախապես քննարկում են ճամփորդության անհրաժետ իրերն ու միասին ցուցակագրում։
Արշավական-ճամբարականը չի ուշանում չի տրտնջում չի հոգնում չի խուսափում դժվարություններից օգնում է ընկերոջը մաքուր է պահում շրջապատը ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Ճամփորդությանավարտիցհետոսովորողներնընդհանրացնումենհավաքած տեղեկությունները, պատմում իրենց տպավորությունների մասին ևվերջնականարդյունքները հրապարակվում են դասվարի բլոգում:
Կարևոր
Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
Մեքենան լինելու է ախտահանված
Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
Հունիսի 6-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ծնողների հետ միասին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ճամփա ընկան դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ տանող բարձունք։
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք, նստեցինք երթուղիները և ճանապարհ ընկանք։ Մինչ հասնելը եղանք Տառերի պուրակում։ Սովորողները շատ ոգևորված էին,գտան իրենց անվան տառերը և սկսեցին լուսանկարվել։ Այնուհետև միասին երգեցինք և իրականացրեցինք Հաաբացիլ Կոմիտասի նախագիծը և աղբահավաքման աշխատանք կատարեցինք տարածքում։Կրկին ճանապարհ ընկանք, որպեսզի հաղթահարենք այդքան սպասված մեր բարձունքը։Մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան, այդ բարձունքը մենք պետք է հաղթահարեինք և մեզ հաջողվեց։ Շատ հավեսով, միասնական , իրար հետ հաճելի զրուցելով հասանք բարձունքին։Եկեղեցու ներսում աղոթեցինք,երգեցինք մանուկների «Հայր մերը», իսկ բակում կոմիտասյան երգեր երգեցինք ու արտասանեցինք։Սովորողները բարձունքին նախաճաշեցին և նկարչական պլեներ իրականացրին։Այնքան հաճելի էր, որ չէինք ցանկանում իջնել բարձունքից։ Ամեն բան շատ հիանալի էր։Նույն հավեսով և ոգևորությամբ իջանք բարձունքից։ Տուն դարձի ճանապարհին եղանք նաև Սաղմոսավանքում, Շատ հագեցած և ուրախ օր ունեցանք։ Ավելին՝ տեսանյութերում։
Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն) Սովորողները` • Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին: • Ճամփորդական կանոնների են մշակում: • Տեղում հանրօգուտ աշխատանքի իրականացում: Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝ • Նախապատրաստում • Ճամփորդություն • Ամփոփում Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին: Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել «Համբարձման ծես» նախագիծը: Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում: