Զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը և մանր մոտորիկան՝ կավով աշխատելու միջոցով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներկայացնել իրենց կերպարը՝ ծեփելով կավն այնպես, ինչպես պատկերացնում են իրենք իրենց։Աշխատելու ընթացքում փորձելու են պատմել իրենց մասին։
Օգոստոսի 30-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 1.1 դասարանի սովորողների մուտքի ճամբարը։Արդեն հասցրել էինք ունենալ երկու մուտքի ճամբար, սա երրորդ անգամն էր։Սովորողները կրկին բարևախաղ խաղացին, վերհիշեցին միմյանց անունները։ Ընկեր Հասմիկի հետ վերհիշեցինհք բոլոր խաղերգերը՝ արևների շարքը, ձիուկի երգը, և մի լավ մասնակցեցինք։Նախաճաշեցինք, որից հետո ընկեր Ալիսի հետ միասին կավով աշխատեցինք։Այս անգամ պատրաստեցինք մեղուներ։Օրվա ավարտը ամփոփեցինք լողով։
Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ
Նախագծի ժամանակահատված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներ
Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհաճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:
Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել ․
Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
ուսապարկ
բրդուճներ, միրգ
ջուր
լողի պարագաներ
արևապաշտպան գլխարկ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։Օրը կրկին սկսեցինք բարևախաղով և արդեն շարունակեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ամրապնդելով << Կիկլիկո >> երգը։Սովորեցինք նաև նոր երգ արևի մասին։ Ապագա սեբաստացիները անհամբեր սպասում էին հեծանիվ վարելուն։Հեծանվավարությունից հետո ոգևորությունը աննկարագրելի էր։
Իհարկե մեր սիրուն օրը ամփոփեցինք լողով։Երրորդ օրն էր ընդամենը, որ ճամբարականները դպրոց էին գալիս և արդեն իսկ չէին ցանկանում տուն գնալ։Արդեն միմյանց ճանաչելով և ընկերներ ձեռք բերելով՝ հրաժեշտ տվեցին դպրոցին, բայց շուտով հանդիպելու ակնկալիքով։Կհանդիպենք օգոստոս ամսին։
Այսօր վեց տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։Մասնակից ճամբարականները նախորդ օրը արդեն հասցրել էին լավ ընկերանալ հարազատանալ։Այդպիսին է սեբաստացիական միջավայրը, այդպիսին են սեբաստացիները։Օրը սկսեցինք՝ ամփոփելով նախորդ օրվա տպավորությունները։ Ճամբարականները պատմում էին իրենց տպավորությունների մասին։Ամենաոգևորիչը լողն էր, որը շատ էր դուր եկել ճամբարականներին և անհամբեր սպասում էին, թե երբ են կրկին լողավազան մտնելու։Բոլորը շատ ոգևորված էին և անհամբեր սպասում էին արդեն այս օրվա անելիքներին։
Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։
Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։
Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։ Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։
Այսօր՝ հունիսի 19-ին , Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը։Օրը սկսեցին բարևախաղով, որի ընթացքում ճամբարականներըը ծանոթացան միմյանց հետ։Այնուհետև այցելեցինք Քանդակի դպրոց, և ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով՝ «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ճամբարականների ոգևորությունն անսահման էր, քանի որ շատերը առաջին անգամ էին ծանոթանում և աշխատում կավով։ Արդյունքում շատ հրաշալի աշխատեցին։
Աշխատանքից հետո նախաճաշեցինք։ Օրվա գործունեության մեջ ներառված էր նաև լողը, ինչը շատ սպասելի էր երեխաների համար։Էլ ինչ սեբաստացիներ, եթե չլողան։
Ճամբարականները զգեստափոխվեցին և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ լողացին։Օրվա տպավորություններն ու մանրամասները տեսանյութերում՝
Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Ժամանակահատված. հունիսի 19-21, ժամը 10:00-12:00
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Սուսան Պետրոսյան
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
Նախագիծ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
ուսապարկ
բրդուճներ, միրգ
ջուր
լողի պարագաներ
արևապաշտպան գլխարկ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Աշխատակարգ․
Հունիսի 19, երկուշաբթի
Սովորողների դիմավորում, բարևախաղ
Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը, պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։