Մայիսի 3-7-ի աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 16—րդ ստեղծագործական մայիսյան հավաք

Ուսումնական նախագծեր՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մայրենի՝ Աղայան-Ռոդարի ուսումնական նախագիծ
Մաթեմատիկա՝ բանավոր համրանք:Խնդիրներ, կարգային անցումով պարզ թվաբանական գործողություններ
Երաժշտություն՝ Ջուլի Ղազարյանի հետ: «Համբարձման ծիսական երգեր» 
Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի հետ
Օտար լեզու՝ Քրիստինա Լևոնյանի բլոգ, Նարե Արիստակեսյանի բլոգ
Ես և շրջակա աշխարհը՝  միջավայրի խնամք
Մեդիատեխնոլոգիա՝  աշխատանք paint, word ծրագրերով:
Մարմնակրթություն՝ մարմնամարզություն, լող, հեծանվավարություն
Ընտրությամբ գործունեություն՝ երգ, բանավոր մաթեմատիկա, կերպարվեստ,մարմնակրթություն:

Շաբաթվա ստեղծագործությունները՝ Ղազարոս Աղայան « Արևի հրամանը », Ջաննի Ռոդարի « Թարս հարցեր»

Читать далее «Մայիսի 3-7-ի աշխատակարգ»

Հարթակում ծնողն է

Նախագծի մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի ծնողներ

Նախագծի իրականացման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման

Նախագծի իրականացման ժամանահատվածը-մայիս

Նախագծի նպատակ՝ նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում:

Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում։

Բովանդակություն՝ Հյուսիսային դպրոցի ծնողները կունենան վարպետության դասեր, որի ընթացքում կներկայանան իրենց մասնագիտական հմտություններով, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին։

Վարպետության դաս-Ճամփորդական հմտություններ,-Վարպետության դասընթացը կվարի Տիգրան Շահբազյանը

Օրը՝ մայիսի 5, ժամը՝ 11:30-12:30:

Օրը՝ մայիսի 19, ժամը՝ 15․00

Վարպետության դաս-Սոցիալ մեդիա մարքեթինգ/smm/-վարպետության դասընթացը կվարի Անի Ասատրյանը /մասնագիտությունը ՝ տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ/

Հանդիպման օրը-մայիսի 17՝ ժամը 15․00

Հանդիպման վայրը-Արտասահման

Վարպետության դաս-մերչանդայզինգ- վարպետության դասընթացը կվարի Անի Ասատրյանը

/մասնագիտությունը ՝ տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ/

Վարպետության դաս-Խմբակային թերապիա-վարպետության դասընթացը կվարի Ամալյա Օհանյանը

/մասնագիտությունը՝ մանկավարժ/

Մայիսի 12, ժամը՝ 12․00

Վարպետության դաս-Մոտոցիկլետը որպես սպորտաձև, ապրելակերպ և փոխադրամիջոց-Վարպետության դասը կվարեն Արգիշտի Փիլոյանը և ընկերները/ մասնագիտությունը՝կինոօպերատոր/

Օրը-մայիսի 19, ժամը ՝ 11․30-12․30

Վարպետության դաս -Հեքիաթների հերոսներ․հորինում ենք մեր հեքիաթի հերոսներին-Վարպետության դասը կվարի Հայկ Համբարձումյան / մասնագիտությունը՝հայ գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու , լրագրող/

Օրը-մայիսի 21, ժամը՝ 12․00

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ամսվա նախագծեր՝  

Ապրիլ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքներ՝

Զատկի տոնը ընտանիքում՝

Զատիկը տոնը․Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Զատկի մասին․Ներկայացնում են Գայանե Աբտոյանն ու եղբայրը

Սուրբ Զատիկ․Ներկայացնում են սովորողները

Պատրաստում ենք զատկական թխվածք

Զատկական բացիկներ

Paint ծրագրով նկարում ենք զատկական խնդիրներ

Paint ծրագրով նկարում և հորինում ենք զատկական հանելուկներ

Զատկածեսը Հյուսիսային դպրոցի առաջին դասարանում

Ձոն հոգատարության.Պատրաստում ենք ենք կոսմետիկ օճառներ

Ձոն հոգատարության ․Պատրաստում ենք թևնոցներ

Պատրաստում ենք կավե կախազարդեր․«Ձոն» մայրիկին

Հոգատարության ձոն․Ցուցահանդես-հանգանակություն

Գիժ մարտը․Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյան

Գրադարանային շրջայց, տիկնիկային ներկայացում

Այցելություն Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան

Լողում ենք

Հեծանվավարություն

Մարզական պարապմունք

Երկրի օրը կրթահամալիրում

Կանաչ ապրիլ

Խոնարհումի և նվիրումի կանաչ ապրի

Մտքի թռիչք դեպի տիեզերք

Փուլ 2-րդ Մտքի թռիչք դեպի տիեզերք

Մտքի թռիչք դեպի տիեզերք

<<Տիեզերք >> նախագծի շրջանակում սովորողները ծանոթացան մոլորակներին։Համագործակցելով ընկեր Ալիսի հետ՝ սովորողները իրենց մտքի թռիչքով պատկերեցին իրենց մոլորակները, ստեղծեցին այդ մոլորակների էսքիզները, որպեսզի հետո արտանկարեն կավի վրա։

Խոնարհումի և նվիրումի կանաչ ապրիլ

«Կանաչ ապրիլ» նախագծիշրջանակում ապրիլի 24-ին, կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում 1․1 դասարանի սովորողներիը և ծնողական համայնքը մասնակցեցին նախագծի իրականացմանը․ տնկեցինք կապսիս տեսակի տնկիներ։
Շնորհակալություն ծնողական համայնքին՝ նախաձեռնությանը միանալու և կազմակերպելու համար։

Ավելին՝ տեսանյութում

Մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաք

2021թ. մայիսի 3-7-ը կրթահամալիրում կազմակերպվում է «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով,  կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա մայիսյան ստեղծագործական 16-րդ բաց հավաքը։

Ժամանակահատվածը՝ մայիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1դասարանիսովորողներ

<<Փոքրիկ Իշխան>> և <<Հոգատարության ձոն>> նախագծեր-Համագործակցություն Ալիսա Գրորգյանի հետ

Ճամփորդություն Դդմաշեն համայնք /համագործակցային նախագիծ/

Ուսումնական ժամերգություն Գեղարդում

Բարձունքի հաղթահարում

<<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփում

<<Հարթակում ծնողն է>> նախագծի ամփոփում

Ես կարողանում եմ նախագիծ

Թումանյանական օպերա ` «Պոչատ աղվեսը»․ Ջուլլի Դազարյան

Հավաքից-հավաք ամփոփում հոդվածի տեսքով

Կանաչ ապրիլ

Գարնանային ծառատունկ-ծաղկատունկ

Օրը` ապրիլի 24

Ժամը`10.00-12.00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարան և ծնողներ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին

Խնդիրներ՝

  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
  • Համագործակցել դպրոցի այգեպանի հետ

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ

Գրադարանային շրջայց, տիկնիկային ներկայացում

Օրը՝ 16․04

Ժամը՝ 11։30-14։00

Վայրը՝ Խնկո-Ապոր անվ․ ազգային մանկական գրադարան

Ճանապարհային քարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, 1․1,1․2, 2․1, 2․2, 2․3 դասարանի սովորողներ

Նպատակ՝ ծանոթանալ գրադարանի պատմությանը, դիտել տիեզերական ներկայացում։

Խնդիրներ՝

Սովորողներ մեջ ձևավորել համագործակցային հարաբերություններ

Պատկերացումները տիեզերքի մասին ամբողջացնել

Կարևորել գրադարանների դերը

Սովորել գրադարաններից օգտվելու կանոնները։

Բովանդակություն՝ Սովորողները շրջում են գրադարանում , ծանոթանում գրադարանի պատմությանը, որին հաջորդելու է՝ տիկնիկային ներկայացում՝ «Երեք կատուները տիեզերքում»։

Արդյունքում՝ սովորողների տպավորությունները կհրապարակվեն բլոգում՝ պատումների և տեսանյութերի տեսքով։

Ապրիլի 10-ի աշխատակարգ

Ժամը՝ 10:00-13:00

Բակ-պարտեզ․ Երկրագործական աշխատանքներ․

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի դասավանդողներ

Ուղղություններն են՝

Դասասենյակի մաքրման աշխատանքներ

Բակային աշխատանքներ։

Գագարին նախագիծ

Անվանումը` 《 Իմ սիրելի ծաղիկը 》

Օրը-Ապրիլի 12, ժամը 09․20-13․35

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Մասնակիցներ-1․1 դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Շրջապատը հետազոտելու , խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսերի, ծաղիկների ուսումնասիրում և դիտարկում խոշորացույցներով
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության փոփոխությունները
  • Ներկայացնել գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Ընթացքը՝

Սովորողները կշրջեն դպրոցի բակում, խոշորացույցներով կուսումնասիրեն բակի կանաչապատ խոտածածկը, ծաղկած ծառերն ու ծաղիկները։ Այնուհետև դասարանում կընթերցենք Ղազարոս Աղայանի

Մանուշակը 》 ստեղծագործությունը, զրույց-քննարկում կունենանք 《 Իմ սիրելի ծաղիկը 》 թեմայով, սովորողները Paint ծրագրով կնկարեն իրենց սիրելի ծաղիկը, կմուտքագրեն փոքրիկ պատում ։

Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։