Աթաբեկ Խնկոյան․բանաստեղծություններ

Լուսին, լուսին, լուսերես
Ա.Խնկոյան

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Գիշեր
Ա.Խնկոյան

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

 «Մուկն ու կատուն»

Ա.Խնկոյան

Կատուն մկին ասավ,

— Անգին, թե այդ ծակից

Այս ծակը գաս՝

Հազար դրամ

Փող կստանաս:

Պատասխանեց

Մուկը կատվին.

— Արժանի չեմ

Այդ մեծ պատվին,

Ճամփեն կարճ՝

Ծախսը շատ:

Լավ գիտեմ

Փորիդ ցավը,

Պա՞պս է տեսել

Կատվի լավը:

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան.

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

Խխունջն ու սունկը

Աթաբեկ խնկոյան

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:

Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:

Paint ծրագրով նկարում ենք «Պոչատ աղվեսը» հեքիաթը

Աշխատանքային նախագիծ 25.09.2023-29.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հովհաննես Թումանյան « Պոչատ աղվեսը»

Ժողովրդական խաղ-ասիկ « Բութ մատն ասաց»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս, վրա- տակ, մեջտեղ հասկացություններին:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 25.09.2023-29.09.2023»

Սովորող-սովորեցնող նախագիծ. PAINT ծրագրով նկարում ենք «Ճամփորդները» հեքիաթը

Այսօր սովորող-սովորոցնող նախագծի շրջանակում առաջին դասարանի սովորողներին հյուր էին եկել իմ ավագ սովորողները՝ 4.1 դասարանի սովորողները, ովքեր օգնեցին կրտսեր ընկերներին PAINT ծրագրով նկարել «Ճամփորդները» հեքիաթը և գործածել ծրագրի բոլոր գործիքները։

Դիտել տեսանյութը՝

Աշխատանքային նախագիծ 18.09.2023-22.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

Բարձունքի հաղթահարում․ Ապարանի ջրամբար

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»

Հովհաննես Թումանյան «Ճամփորդները»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 18.09.2023-22.09.2023»

Քայլք + լողուսուցում

Առաջին դասարանի սովորողները առաջին անգամ ճամփա ընկան դեպի փակ լողավազան, որի մասին շատ լսել էին և անհամբերությամբ սպասում էին, որպեսզի տեսնեին լողավազանն և լողային։Ինչպես միշտ ճանապարհը դեպի լողավազան անցնում ենք քայլքով, մարզվելով, երգելով և արտասանելով, ինչպես նաև ամենահետաքրքիր և գեղեցիկ զրույցներով։Փակ լողավազան հասնելուն պես աննկարագրելի էր սովորողների հիացմունքն ու ոգևորություն։Ծանոթացանք ընկեր Քրիստինեի հետ և սկսեցինք լողուսուցումը։

Ավելին տեսանյութում՝

Աշխատանքային նախագիծ 11.09.2023-15.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝

Լողափնյա աշուն․Ուսումնական նախագիծ
Ես․ Ուսումնական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։

Երկուշաբթի

08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում

09:00-09:15 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 — Երգ ՝ Արմենուհի Սոկրատունու հետ


10:10-10:55- Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն / «Ծիտը»-ը հեքիաթի ընթերցում, քննարկում
10:55-11:20-Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ/

11։20-11։45-Նախաճաշ
11:50-12:35- Տեխնոլոգիա՝ նկարում ենք «Ծիտը»-ը հեքիաթի հերոսներին
12:50 -13։10-«Ծիտը» հեքիաթի շուրջ զրույց քննարկում, հեքիաթի բառերի վանկատում
13:10-13:35 — «Լողափնյա աշուն»
13:35 — Երկարօրյայի կազմակերպում

Երեքշաբթի

08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում 

09:00-09:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 — Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, առարկաների համեմատում/
10:10-10:40 —«Իմ ընտանիքը» զրույց-պատումներ, նկարչություն

10։40-11։00- Նախաճաշ
11:00-11:45 —Ուրախ մարմնամարզություն
11:50-12:30 —Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, առարկաների համեմատում/
12:30-13:10 — Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն / «Ծիտը»-ը հեքիաթի դիտում, բառերի վանկատում

13։10-13։35- Ընտրությամբ գործունեության խմբեր
13:35 — Երկարօրյայի կազմակերպում

Читать далее «Աշխատանքային նախագիծ 11.09.2023-15.09.2023»