Կրթական շքերթ 2020

Սեպտեմբերի 4-ը կրթահամալիրում տոն է։Տոնում ենք կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի տարեդարձը և 5-6 տարեկանների կրթական շքերթը։Այս տարի էլ օրը սկսեցինք տոնական ծաղկատունկով։Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները տնկեցին իրենց առաջին ծաղիկները և ունեցան իրենց կանաչ անկյունը դպրոցի տարածքում։Ծաղկատունկից հետո Հյուսիսային դպրոցում հանդիպեցինք տիար Բլեյանին, շնորհավորոցինք տարեդարձը և ճանապարհ ընկանք քայլքով՝ նախապես նշված երթուղով։Քայլքի ընթացքում կանգ առանք Սասնալանջում , երգեցինք և կրկին ողջունեցինք տիար Բլեյանին։Սանալանջից դեպի դպրոց անցանք երգելով, արտասանելով և հաշվելով։Վերադարձանք դպրոց, հիացանք մեր պլեների նկարների ցուցահանդես-լվացքով։Օրը ավարտվեց ուրախ տպավորություններով և համեղ մրգային հյուրասիրությամբ։ Շնորհակալ ենք։

Կրկին շնորհավոր, իմ սիրելի 6 տարեկաններ

Շնորհավոր, սիրելի տիար Բլեյան

Շնորհավորում ենք, սիրելի տիար Բլեյան

Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները շնորհավորում են կրթահամալիրի տնօրենի՝ տիար Բլեյանի տարեդարձը։

Շնորհավորում է Ասլանյան ընտանիքը

Շնորհավորում է Բադալյան Սյունեն

Շնորհավորում են Վարդապետյան եղբայրները

Շնորհավորում է Սոֆա Բադալյանը

Շնորհավորում է Մարիա Պողոսյանը