Արտակարգ սեպտեմբերի մեկ․#Բլեյանի դպրոց

Շնորհավոր սեպտեմբերի մեկ, իմ սիրելի 6 տարեկաններ

Գիտելիքի օրը Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները իրականացրեցին իրենց առաջին արտակարգ ուսումնական ճամփորդությունը Մանկական երկաթուղում։Ճամփորդության ընթացքում քայլեցինք, երգեցինք, խաղացինք ազգային խաղեր և իրականացրեցինք բացօթյա պլեներ։Իհարկե վերջում որպես արդեն իսկական ճամփորդներ, համտեսեցինք մեր պատրաստած բրդուճները։

Օրը նշանավոր էր, հետաքրքիր և տպավորիչ։