Հովհաննես Թումանյան «Ճամփորդները»

Աքլորը ﬕ օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա ﬕնչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք ﬕ տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը ﬕն արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան ﬕ անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց ﬕ թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեﬕն աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնմում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք

Օր՝  21 սեպտեմբերի

Մեկնում՝ ժ. 9:30

Վերադարձ՝ ժ. 16:30

Մեկնարկի վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը 9:30

Վերադարձը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը 16:30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  1․1 դասարանի սովորողներ, ծնողներ:

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Գայանե Ավետիսյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Читать далее «Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ»