Տեխնոլոգիական սեմինար. Նոյեմբերի 6

Այսօր մասնակցեցինք տեխնոլոգիական սեմինար պարապմունքի, որը անցկացնում էր Արուսյակ Մաթևոսյանը:

Սեմինարի ընթացքում ծանոթացանք, թե ինչպես կարող ենք սպիտակ կավից և չորացրած գեղեցիկ ծաղիկներից պատրաստել կրծքազարդեր և կախազարդեր:

Շատ հետաքրքիր էր պատրաստման տեխնիկան:Ինքս շատ եմ սիրում այսպիսի աշխատանքներ կատարել և մեծ հաճույքով մասնակցեցի այս սեմինարին:Յուրաքանչյուրը պատրաստեց իրեն յուրահատուկ ոճով` արտահայտելով իր ներաշխարհը:

Ցանկալի է, որ սեմինարը շարունակական լինի:Շնորհակալություն:

Оставить комментарий