«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն.Նկարում ենք սեբաստացի ուսուցիչներին

Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր

«Սեբաստացու օրեր» կրթահամալրի տոնի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Արուսյակ Մաթևոսյանի հետ և պատրաստեցինք կավե կախազարդեր և կրծքազարդեր:Կավից ստացանք կախազարդերի ու կրծքազարդերի ձևը և վրան դաջեցինք չորացրած և թարմ տերևներ ու ծաղիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր։Սովորողներից յուրաքանչյուրը ինքն էր ընտրում, թե որ ծաղիկներով կամ տերևներով է ուզում ստանալ նախշերը։Չորանալուց հետո աշխատանքները պետք է թրծվեն և ներկվեն։Ներկելու գործընթացին  կմասնակցեն նաև ծնողները։Աշխատանքները ավարտելուց հետո  ներկայացնելու ենք ցուցահանդես-վաճառքի:Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Շնորհակալություն Արուսյակ Մաթևոսյան ջան։

 

Читать далее «Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր»

Ուրախ թթուդրիկ

Անցած շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողների մի խմբով իրականացրինք «Թթուդրիկի ծեսը»։Սովորողները բանջարեղենը լվացին, առանձնացրին, դրանցից պատրաստեցին ուրախ ռոդարիական կերպարներ։Սովորողները ներկայացրին իրենց սիրելի բանջարեղենը, մի լավ համտեսեցին և գործի անցան։Թթվի պատրաստման ընթացքում մեզ միացավ սիրելի տիար Բլեյանը։Թթվի ծեսը ուղեկցվեց օրհնանքներով և մաղթանքներով։

Մեր պատրաստած թթուները կներկայացնենք «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես-վաճառքին։

Մեր թթուն շատ համեղ է, համեցեք։

Թթուդրիկի ծեսը ընտանեկան դպրոցներում

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են թթվի ընտանեկան բաղադրատոմսերը։

Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Ներկայացնում են Միլանա Ասլանյանը և եղբայրը

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը և քույրիկը

Ներկայացնում են Լևոն Ղարիբյանը և մայրիկը

Ներկայացնում են Էվա Կարապետյանը և փոքրիկ եղբայրը

Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները

Ներկայացնում է Մարի Մուրադյանը և տատիկը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Սեբաստացու օրեր

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Օրը՝ նոյեմբերի 19
Մեկնումը՝ 10։30
Վերադարձը՝ 14։30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական պլեների իրականցում, Կոմիտասյան երգերի կատարում։

Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, տեսանկարահանող սարք՝ հեռախոս, տեսախցիկ, պլանշետ։

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Խոսել աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը:

Ճամփորդության ընթացքը`

Շշրջակա տարածքի ուսումնասիրություն:

Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում:

Քայլարշավ դեպի արգելոցի լճակ

Նախաճաշ:

Բացօթյա ընթերցումներ, ծառերի, թփերի դիտարկում:

Նկարչական պլեներ

Լուսանկարչական պլեներ

Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք:

Ուսումնասիրում ենք տերևները,դրանց տեսակները, գույները, չափերը, կատարում չափում-համեմատություններ:

Բացօթյա ընթերցանություն ենք իրականացնում, այնուհետև շրջում ենք՝ լուսանկարելու աշնանային բնությունը:

Ակնկալվող արդյունքները`

Աշնանային տեսարանի նկարագրություն։Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում։

Նոյեմբերի 16-20-ի աշխատակարգ

Շաբաթվա հեքիաթը-Ջանի Ռոդարի |<< Մուկը, որը կատուներ էր ուտում>>

Շաբաթվա բանաստեղծությունը- Ա․Խնկոյան <<Չորս եղանակ>>

Շաբաթվա բառը-գինի, լավաշ, պանիր

Շախմատ և տրամաբանություն՝ խաղաքարերի դասավորությունը:

Ես և շրջակա աշխարհը՝ ճամփորդություն Ջրվեժի անատառապարկ

Մեդիատեխնոլոգիա՝ աշխատանք Paint և Word ծրագրերով:

Իրականացվող նախագծեր- նոյեմբեր ամսվա նախագծեր

Երկուշաբթի․Նոյեմբերի 13

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09․20-10․05-Ա․Խնկոյան <<Չորս եղանակ>> ստեղծագործության ներկայացում, բառերի վանկատում, հեգում, paint ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը

10․10-10․30-Բանավոր համրանք, թվերի համեմատում, մեծ, թոքր հասկացություն

10․30-10․55-Ուրախ ռուսերեն

11․00-11․20-Աշխատանք էլ․գրատախտակով

11․20-11․45-Ուրախ անգլերեն

11:55-12:20-Երգ՝ Կոմիտասյան օրեր

12:35-12:50՝ ընդմիջում

12:50-13:35-Մարզական խաղեր

Երեքշաբթի ․Նոյեմբերի 17

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

9:20-10:05- Ջ․Ռոդարի <<Մուկը, որը կատուներ էր ուտում>>հեքիաթի ներկայացում, քննարկում, բառերի վանկատում և հեգում

10:10-10:30- Բանավոր հաշիվ 1-100-ը,զույգ , կենտ թվեր, հաշվում ենք 2- ական, 5-ական, 10- ական թվերով

10․30-10․55-Ուրախ անգլերեն
11:00-11:45- Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով
11:55-12:20 —Ուրախ ռուսերեն

12․20-12․40-Ուրախ ռուսերեն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35 Ես և շրջակա՝պատրաստվում ենք ճամփորդությանը

Չորեքշաբթի ․նոյեմբերի 18

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05 Ընտրությամբ գործունեություն
10:10-10:55- Անգլերեն/Ռուսերեն
11:00-11:45- Մայրենի
11:55-12:40- Մաթեմատիկա՝ աշխատում ենք էլեկտրոնային գրատախտակով

12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շախմատ՝ կրկնում ենք քարերի անվանումները, միավորները և սովորորում ենք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակը, սովորում ենք քարերի քայլերը

Հինգշաբթի ․Նոյեմբերի 19

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09․20-10․05- Ընտրություն՝ ըստ խմբերի

10․30-14․30- Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Ուրբաթ Նոյեմբերի 20

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15 ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-09․45- Բանավոր մաթեմատիկա

09․45-10․10․05-ուրախ անգլերեն
10:10-10:55-Paint համակարգչային-նկարչական ծրագրով նկարում և մուտքագրում ենք գինի բառը և գ-իի աշխարհը
11:00-11:45 -Paint ծրագրով նկարում ենք խնդիրներ
11:50-12․35-Հեծանվավարություն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ տեխնոլոգիա

Անհրաժեշտ հիգենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ
  • դիմակ

Պլաստիլինով ծեփում և կարդում ենք թթու բառը

Քայլք + լող