Ծառատունկ, ծաղկատունկ

Աշնանային ծառատունկ-ծաղկատունկ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 16-20-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Համագործակցություն՝ բնագիտության դասավանդող Անժելա Բլեյանի հետ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին
  • Այցելություն ջերմոց լաբորատորիա, բույսերի ծանոթացում, սերմերի տեղափոխում

Խնդիրներ՝

  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
  • Համագործակցել դպրոցի այգեպանի հետ
  • Ամենօրյա միջավայրի  խնամք

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ

Այցելություն կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա

Նոյեմբերի 9-13-ը աշխատակարգ

Շաբաթվա հեքիաթը-Ջանի Ռոդարի |<< Մուկը, որը կատուներ էր ուտում>>

Շաբաթվա բանաստեղծությունը- Ա․Խնկոյան <<Ծիածան>>

Շաբաթվա բառը-թթու

Շաբաթվա թվերը-9 և 10

Երկուշաբթի․Նոյեմբերի 9

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09․20-10․05-Ա․Խնկոյան <<Ծիածան>> ստեղծագործության ներկայացում, բառերի վանկատում, հեգում, paint ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը

10․10-10․30-Ներկայացնում ենք 9 թվի աշխարհը

10․30-10․55-Ուրախ ռուսերեն

11․00-11․20-Բանավոր մաթեմատիկա, հարևան թվեր, զույգ և կենտ թվեր, 2-ական, 5-ական, 10-ական համակարգով հաշվարկ

11․20-11․45-Ուրախ անգլերեն

11:55-12:20-Երգ՝ Կոմիտասյան օրեր

12:35-12:50՝ ընդմիջում

12:50-13:35-Մարզական խաղեր

Երեքշաբթի ․Նոյեմբերի 10

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

9:20-10:05- Ջ․Ռոդարի <<Մուկը, որը կատուներ էր ուտում>>հեքիաթի ներկայացում, քննարկում, բառերի վանկատում և հեգում

10:10-10:30- Բանավոր հաշիվ 1-100-ը,զույգ , կենտ թվեր, հաշվում ենք 2- ական, 5-ական, 10- ական թվերով

10․30-10․55-Ուրախ անգլերեն
11:00-11:45- Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով
11:55-12:20 —Ուրախ ռուսերեն

12․20-12․40-Ուրախ ռուսերեն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35 Ես և շրջակա

Չորեքշաբթի ․նոյեմբերի 11

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05 Ընտրությամբ գործունեություն
10:10-10:55- Անգլերեն/Ռուսերեն
11:00-11:45- Մայրենի
11:55-12:40- Մաթեմատիկա՝ աշխատում ենք էլեկտրոնային գրատախտակով

12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շախմատ՝ կրկնում ենք քարերի անվանումները, միավորները և սովորորում ենք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակը

Հինգշաբթի ․Նոյեմբերի 12

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05 -Ընտրություն՝ ըստ խմբերի
10:10-10:35-Բանավոր մաթեմատիկա

10․35-10․55-Ուրախ ռուսերեն
11:00-11:50-Ներկայացնում ենք <<Մուկը, որ կատուներ էր ուտում>> ստեղծագործությունը ՝ըստ դերաբաշխման
11:55-12:40-լող
12:35-12:50 ընդմիջում
12:50-13:35 Երգ՝ կոմիտասյան օրեր

Ուրբաթ Նոյեմբերի 13

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15 ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-09․45- Բանավոր մաթեմատիկա

09․45-10․10․05-ուրախ անգլերեն
10:10-10:55-Paint համակարգչային-նկարչական ծրագրով նկարում և մուտքագրում ենք թթու բառը և թ-ի աշխարհը
11:00-11:45 -Նկարում ենք 9 թվի աշխարհը
11:50-12․35-Հեծանվավարություն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ տեխնոլոգիա

Անհրաժեշտ հիգենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ
  • դիմակ

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Ուսումնական աշուն-ամփոփում

Թթուդրիք

Սեբաստացու օրեր

Խաղաղության գինին ենք ստեղծում

Խնկոյանական օրեր

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Ծառատունկ, ծաղկատունկ

Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք Համագործակցության նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Խաղաղության գինին ենք ստեղծում

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ և ծնողներ 

Նախագծի իրականացման օրը — Սեբաստացու օրեր ՝ նոյեմբերի 11` ժամը 11։00-12:30 

Նախագծի ժամկետը -շարունակական 

Նպատակը և խնդիրը՝ 

Ծանոթացում  

  • խաղողագործությանը, այգիների ստեղծմանը, Քոլեջի տնկարանին 
  • Խաղողի տեսակներին 
  • գինեգործությանը, գինու ստացման տեխնոլոգիային, հնձանին 
  • Գինու տեսակներին 
  • Գինու ազգային, ծիսական մշակույթին 
  • Մառանի մշակույթին 
  • Գինու համտեսին 


    Նախագծի ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ 

    Նախագծի ընթացքում սովորողները Paint նկարչական ծրագրով նկարում են  գինու պիտակները, որոշում շշալցված գինու անունը, փորձում են գինի  ստեղծել ընտանեկան դպրոցներում։ Գինու դպրոցում ծանոթանալով գինու համտեսի մշակույթին` փորձը փոխանցում են ընտանիքներին։  Ընտանիքներում նաև ստեղծում են գինու համար հատուկ պանիր,  ծանոթանում,  յուրացնում նաև պանրի ստեղծման տեխնոլոգիան։ 

    Նախագծի ընթացքում սովորողները իրականացնում են այլընտրանքային  բառգրոցի՝ խաղողի հատիկներով գրելով իրենց ծանոթ բառերը։ 

    Նախագծի ընթացքում խաղողի հատիկներով իրականացնում ենք ուրախ  մաթեմատիկա. կատարում ենք բանավոր համրանք, զույգ և կենտ թվերն ենք  ներկայացնում, հաշվում ենք 2-ական, 5-ական, 10-ական համակարգով, կազմում խնդիրներ խաղողի, գինու մասին։ 

    Նախագիծը շարունակելի է: 

    Հաջորդիվ՝  մասնակցություն խմորման ընթացքին, շշալցմանը,  շշերի նկարազարդմանը, աճուրդին: 

    Համակարգող՝ Սրբուհի Ներսիսյան, Ջուլի Ղազարյան
    Մենթոր՝ Արտակ Ռշտունի

Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք Համագործակցության նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Ժամանակահատվածը` նոյեմբերի 13

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախագծային շաբաթվա ընթացքում կախազարդերի, կրծքազարդերի  ստեղծում։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն։

Համագործակցություն՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Նպատակը՝  սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն, Խմբում աշխատելու կարողություն: Նախագծի ընթացքում սովորողների հետ կստեղծենք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ (hand made) ՝ կրծքազարդեր,  որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

  • ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
  •  նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում

Անհրաժեշտ նյութեր՝  կավ, չորացրած ծաղիկներ ,կտավի կտոր, գուաշ

Տեխնոլոգիական սեմինար. Նոյեմբերի 6

Այսօր մասնակցեցինք տեխնոլոգիական սեմինար պարապմունքի, որը անցկացնում էր Արուսյակ Մաթևոսյանը:

Սեմինարի ընթացքում ծանոթացանք, թե ինչպես կարող ենք սպիտակ կավից և չորացրած գեղեցիկ ծաղիկներից պատրաստել կրծքազարդեր և կախազարդեր:

Շատ հետաքրքիր էր պատրաստման տեխնիկան:Ինքս շատ եմ սիրում այսպիսի աշխատանքներ կատարել և մեծ հաճույքով մասնակցեցի այս սեմինարին:Յուրաքանչյուրը պատրաստեց իրեն յուրահատուկ ոճով` արտահայտելով իր ներաշխարհը:

Ցանկալի է, որ սեմինարը շարունակական լինի:Շնորհակալություն:

Երկրագործական աշխատանքներ Հյուսիսում

Նոյեմբերի 6-ին Հյուսիսային դպրոցում մի քանի դասավանդողներով իրականացրինք երկրագործական աշխատանքներ։Աշխատանքների ընթացքում փխրեցրինք հողը, մաքրեցինք տարածքը ավելորդ չորացած խոտերից։

Ավելին տեսանյութում՝

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Ռադիոթողարկման պատրաստում։
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • Մեդիահմտությունների զարգացում։
Читать далее «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»

Աշնանային դիտարկումներ․Ներկայացնում է Էմիլի Պարսամյան

Աշնանային դիտարկումներ․Ներկայացնում է Մարատ Միրզայանը