Նոյեմբերի 16-ին սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Արայի լեռ` Ծաղկեվանք:Մինչ ճամփորդությունը սովորողների հետ ծանոթացել էինք տեղանքի ավանդապատումներին:Սովորողները անհամբեր սպադում էին, թե երբ են տեղ հասնելու:Հասնելուն պես սկսեցին ուսումնասիրել լեռը, փորձեցին նմանեցնել Արա թագավորին, իսկ վանքը բարձրանալուն պես վանքի ներսում սկսեցին հավաքել լեռան ստորոտից թափվող ջրի կաթիլները:
Սովորողների նաև աշնանային ընթերցումներ կատարեցին և երգեցին Կոմիտասյան երգերը:
Սովորողների հետ նաև որոշեցինք քայլել անտառի միջով և մասուր հավաքել:Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում մասրենիները:Հավաքած մասուրը կփաթեթավորենք և կներկայացնենք ուսումնական մառան նախագծի շրջանակում:
Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։
Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
Հաջորդ կանգառ՝ Կարբիի խնձորի այգիներ
Նպատակը և խնդիրները՝
Ճանաչողական
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Միջավայրի խնամք
Նախապատրաստական փուլ
Ծաղկեվանքի մասին տեղեկությունների հավաքագրում․ հրապարակումներ անհատական բլոգներում
Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ
Ավանդապատումներ 1. Ավանդության բնույթի պատում՝ պատմության: 2 Այդպիսի պատումների ժողովածու:
Արայի լեռ Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
լեգենդ 1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին: 2. Մտացածին պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին: 3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:
Ծաղկեվանք Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։
Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
ախտահանիչ միջոց
դիմակ
գլխարկ
անձրևապաշտպան հագուստ
մարզական կոշիկ
տաք հագուստ
հեռադիտակ
խոշորացույց
ջուր
բրդուճներ
անձեռոցիկ
միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
Ամփոփում՝ սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։
«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, չրերի, շարոցի պահպանման համար: Առաջին փուլում իրականացրել ենք բերքահավք, ստացված բերքից պատրաստել ենք չիր։ Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:
Ինքնաքանդակների ամփոփիչ փուլ: Սովորողնեը երկրորդ փուլում թրծակավին տալիս են տեխնոլոգիական լուշումներ՝ պատրաստած ինքնաքանդակների վրա ամրացնելով թել և մազեր:
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 2֊1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամանակահատված՝ նոյեմբեր
Նախագծի նկարագրություն՝
Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:
Նախագծի նպատակն է՝ Ընտանեկան համայնքի ներառումը կրթահամաիրում իրականացվող ծեսերին, սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:
Գործունեության ընթացք՝
Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են գրանցել թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ
Ընթերցանություն ՝ Լավաշի ուժը -Ընթերցարան 2-րդ դասարան
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։ Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 34-38/ Մաթեմատիկա՝ Սովորում ենք չափման միավորները՝ մմ, սմ, դմ, մ, երկնիշ և միանիշ թվերի գումարում , հանում կարգային անցումով․Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր Ես և շրջակա աշխարհը՝ մրգեր, բանջարեղեն, դրանց դերը մեր կյանքում, սերմնացան Շախմատ՝chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ Երգ՝«Հա ձըձում, հա կարագ», «Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/ Անգլերեն / Նարե Արիստակեսյան/ Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/ Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/ Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Նոյեմբերի 5-ին սովորողների մի խմբի հետ ճամփա ընկանք Ջրվեժի անտառապարկ` յուրաքանչյուրս մեր աշունը գտնելու:Ճամփորդությունից առաջ շաբաթվա ընթացքում սովորողների հետ խոսել էինք տարվա եղանակների մասին, աշնան մասին:Յուրաքանչյուր սովորող ներկայացրել է աշնան եղանակային դրսևորումներից որն է ամենաշատը սիրում:Սովորողների հետ հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Հասնելով անտառապարկ քայլեցինք փոքրիկ լճի մոտ և այնտեղ ընդմիջեցինք նախաճաշով:Այնուհետև մոտակա բացատում մյուս դասարանական խմբերի հետ իրականացրեցինք աշնանային ընթերցումներ, երգ ու պար:Սովորողները իրենց հետ բերել էին տարբեր մեդիագործիքներ, որոնցով կատարեցին աշնանային գեղեցիկ ֆոտոներ նկարելով և´ բնությունը, և´ իրենց ընկերներին:Շարունակեցինք մեր գործունեությունը գեղեցիկ աշնանային քայլքով, դիտարկումներով և զրույցով:Սովորողները դիտարկեցին ծառերի տեսակները, տերևների տարբերությունը, գույները:Քայլքի ընթացքում սովորողները չէին դադարում հիանալ բնության ստեղծած աշնանային գույներով :Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք աշնանային տերևներով:Սովորողները հատակին գունավոր կավիճներով նկարեցին իրենց և լրացրեցին իրենց նկարները աշնանային տերևներով: