Ազգագրության փառատոն

Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք։ Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 ջոկատ, ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ հունվար10-30, 2022թ

Իրականացման վայրեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ

Ազգագրության փառատոնի ուղղություններ 

2․1 ջոկատի սովորողները փառատոնին կմասնակցեն հետևյալ ուղղություններով՝

Նախագծի նպատակներ՝

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում։
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Մարզական կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Տրամաբանական մտածողության զարգացում։
  • Ավանդական խոհանոցի ուսումնասիրություն։
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Զրույցների, պատումների, խաղերի, երգերի, պարերի միջոցով իմացություն հայ և այլ երկրների ազգագրության մասին։
  • Ազգային, ծիսական մշակույթի յուրացում, տարածում։
  • Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում։
  • Արտադրությամբ՝ ուսուցում։
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
  • Երգուսուցմամբ՝ շրջակա միջավայրի ճանաչողություն (տարածաշրջանային ազգագրություն):
  • Մարզական-ազգային խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն։
  • Մաթեմատիկական, հմտությունների, տրամաբանական մտածողության կիրառմամբ՝ ուսումնական նյութերի ստեղծում (խնդիրներ, հորինուկներ, շուտասելուկներ, ակրոստիքոսներ):
  • Համագործակցային հանդիպումներով՝ սեբաստացի դպրոցի ցանցի տարածում, կապերի ընդլայնում։

Արդյունքը՝ ստողծված ուսումնական նյութերը, նկարաշարերը կհրապարակվեն բլոգում, ենթակայքում, կայքում։

Օգտվել եմ «Իմացումի հրճվանք լաբորատորիայի» բլոգի համանուն նախագծից։

Оставьте комментарий