Ամառային բերքահավաք և Վանի ծննդյան տոնը

Սովորողների հետ ամառային ուսումնական արձակուրդների ընթացքում շարունակեցինք <<Ուսումնական մառան >> նախագիծը և ճամփա ընկանք կրկին Կարբի գյուղ՝ Վանի ընտանիքի ամառանոցում, որտեղ ամառային բերքահավաք իրականացրեցինք։

Բերքահավաքի ընթացքում սովորողները հավաքեցին բավականին շատ կեռաս։Ունեցանք շատ ուրախ, անմոռանալի օր, քանի որ այդ օրը նաև մեր Վանի ծննդյան տոնն էր։