«Արևից այն կողմ»․ ուսումնական այց Պլանետարիում

Մասնակիցներ՝  3.1, 3.2 , 3.3 դասարաններիի սովորողներ

Օրը ՝ Նոյեմբերի 11

Մեկնում՝ 09.20

Վերադարձ-12.30

Վայրը՝ Պլանետարիում ՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Մանե Հարությունյան, Ռոզա Մելիքյան

Նպատակը՝ «Տիեզերք» նախագծի ամփոփում,կոմիտասյան երգերի ֆլեշմոբ քաղաքային այգում

Խնդիրները՝

  • Ճամփորդական կանոնների կիրառում։
  • Արեգակնային համակարգի, տիեզերքի մասին տեղեկության հավաքում համացանցից, ուսումնասիրում։
  • Ուսումնասիրելու,  բացահայտելու կարողության զարգացում։
  • Նոր տեղեկատվական նյութի յուրացում։ 
  • Տեսնելու, լսելու, համեմատելու կարողության ձևավորում։

Անհրաժեշտ իրեր, ուսումնական նյութեր

  • ախտահանիչ նյութեր,
  • չոր և թաց անձեռոցիկ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • թուղթ, գաուշ, վրձին

Ճամփորդության նկարագրությունը՝ Տիեզերքը ուսումնասիրելուց հետո մեր ունեցած նյութերով կայցելենք Պլանետարիում՝ դիտելու երկու ուսումնական ֆիլմ տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին: Դիտելու ընթացքում կվերհիշենք մեր ընթերցած նյութերը Տիեզերքի մասին, կհամեմատենք՝ ի՞նչ նոր բան սովորեցինք Տիեզերքի մասին, մեր գտած նյութերից ի՞նչն էր հավաստի, ինչի՞ մասին իմացանք։ Կդիտենք տիեզերքը , մոլորակները :  Դիտելուց հետո Անգլիական այգում կշրջենք, կընդմիջենք, կկատարենք կոմիտասյան երգեր` «Կաքավ», «Սոնա յար», «Լորիկ», «Էսօր ուրբաթ է»։ Այգում կիրականացնենք աշնանային նկարչական պլեներ, կուսումնասիրենք այգում գունավորված տերևները։ Կհավաքենք տերևները, կստանանք աշնանային ապլիկացիաներ։ 

Արդյունքների ամփոփում՝ 

Սովորողները իրենց անհատական բլոգներում կպատմեն՝ ի՞նչ նոր բան սովորեցին Տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին։

Оставьте комментарий