Մաթեմատիկայի դասավանդումն առանց գրատախտակի

Մաթեմատիկան կարելի է արդյունավետ կազմակերպել նաև առանց գրատախտակի, եթե ճիշտ են ընտրված մեթոդներն ու աշխատանքային ձևերը։ Մենք մշտապես օգտագործում ենք մեր միջավայրը, շրջապատող իրերը, գույքը և այլն մաթեմատիկական գործողությունները կատարելու համար, դրանց միջոցով ավելի պատկերավոր են դառնում խնդիրներն ու առաջադրանքները:
Հիմնականում դասը սկսում ենք բանավոր համրանքով:Նախապես սովորողները բլոգից ներբեռնում են աշխատանքային ֆայլերը, որոնք միասին քննարկում ենք, բանավոր կատարում , նաև նմանատիպ օրինակներ մտածում:Անհասկանալի հարցերի դեպքում համակարգիչը միացնում եմ հեռուստացույցին, ինչն ավելի պատկերավոր է դարձնում քննարկումը:Սովորողները միասնական ակտիվ քննարկում են սկսում և սիրում են նմանատիպ օրինակներ էլ իրենք առաջարկեն:
Շատ հաճախ ենք կիրառում նաև Paint նկարչական ծրագիրը՝ խնդիրները նկարելով լուծելու համար:Ընդհանրապես նկարելը խնդիրները լուծելու լավագույն տարբերակներից է, քանի որ ամեն բան ավելի պատկերավոր է դառնում սովորողի համար և շատ արագ կողմնորոշվում են:Դասի ավարտն ամփոփում ենք խաղերով, համրանքով, շատ հաճախ սովորողների կողմից կազմած և առաջարկած խնդիրներով, որոնք տվյալ ամսվա նախագծերի շուրջ են կազմվում:

Ուսումնական ճամփորդություն դեպի գ․Բյուրական «Չրի տուն»

Այցելվող վայրեր՝ Արագածոտնի մարզ Գ․Բյուրական՝ Ս․Հովհաննես եկեղեցի«Չրի տուն»

Քարտեզը՝ այստեղ:

Մեկնում՝ Հունվարի 16․ ժամը՝ 09։30-14։00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 և 3․1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝ Մերի Կարապետյան

Նպատակը՝ 

«Ուսումնական մառան» և Ձմեռային ազգագրական փառատոն-ի շրջանակում այցելություն «Չրի տուն» չիր արտադրող արտադրամաս։ Արտադրամասում ճամբարականները արտադրական միջավայրում կծանոթանան և անմիջական կմասնակցեն հին հայկական ծիսական քաղցրավենիքների՝ չրի և քացր շարոցի պատրաստելու գործընթացին։

Խնդիրներ՝

  • խոհանոցային հմտությունների զարգացում
  • ազգային խոհանոցի ծանոթացում, զարգացում
  • տեսածի մասին կարծիք կազմելու կարողության զարգացում
  • բանավոր խոսքի զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու կարողության ձևավորում
  • խմբային աշխատանքի կարողությունների ձևավարում, զարգացում

Ծրագրում՝ 

  • 09։30-10։30- Մեկնում 
  • 10։30-11։00- Ուսումնական ժամերգություն Գ․Բյուրականի Ս․Հովհաննես եկեղեցում
  • 11։00-11։30- Քայլք դեպի «Չրի տուն» Ընդմիջում․ Չրի և կոմպոտի հյուրասիրություն
  • 11։30-13։00-Վարպետաց դաս՝ յուրաքանյուր սովորող կունենա իր անհատական աշխատանքային գործիքները, որոնցով չրից կպատրաստեն քացր շարոցներ։

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • հարմար կոշիկներ, տաք հագուստ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • աղբի տոպրակ և ձեռնոց
  • Բուժարկղիկը՝ դպրոցից։

Արդյունքում՝

Ճամփորդական պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր սովորողների, դասավանդողների բլոգներում, ենթակայքում:

Բանավոր մաթեմատիկայի կազմակերպումը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի

Բանավոր մաթեմատիկայի աշխատանքը կազմակերպում ենք տարբեր միջավայրերում՝ թե դասարանում, թե դպրոցի շրջակայքում։ Միջավայրի փոփոխությունը ևս հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ, քանի որ փոխվում են նաև գործունեության գործիքները։Բացօթյա միջավայրում մաթեմատիկան դառնում է ավելի կենդանի։Սիրում ենք ոտնաչափերով հաշվել, ծառերի, ծաղիկների հետ կապված խնդիրներ լուծել, քարերով հավես հաշվարկներ անել և խնդիրներ հորինել։Այդպես նաև նոր խաղեր ենք ստեղծել․օրինակ՝ դոմինո, X և Y և այլն։

Բանավոր մաթեմատիկայի ժամերին աշխատանքը կազմակերպում ենք տարբեր մեթոդներով`

1.Բանավոր համրանք

2.Արագ հարց ու պատասխան
3.Համեմատություններ, օրինաչափություններ
4.Մաթեմատիկական խաղեր և´ օնլայն, և´ մեր կողմից մտածված և ստեղծված խաղերի օգնությամբ
5.Ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբերի խնդիրների և այլ տրամաբանական խնդիրների քննարկում, խաղի միջոցով կամ paint ծրագրով ներկայացում:
6.Ռեբուսներ, լաբիրինթոսներ, լուցկիներով խնդիրներ և այլն

Читать далее «Բանավոր մաթեմատիկայի կազմակերպումը»