













Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2026-2027 ուստարում։
Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով ցանկանում եմ փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:
2026-2027 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։
Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց—պարտեզ։
Ընդունելության համար անհրաժեշտ քայլերը
- Լրացնել հայտը։
- Այցելել կրթահամալիրի դպրոց-պարտեզ (դպրոց-պարտեզներ), տեղեկություն ստանալ կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրի մասին, ծանոթանալ ուսումնառությանը վերաբերող փաստաթղթերին։
- Գրանցել 6 տարեկանի և ծնողի մասնակցությունը «Մուտք կրթահամալիր» ճամբարին։
- Մասնակցել «Մուտք կրթահամալիր» ճամբարին
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ՝
Երկու լուսանկար 3×4 չափսի
Ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճեն
Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
Երեխայի սոցքարտի պատճեն
Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
Պոլիկլինիկայից բժշկական գործ
«Իմացումի հրճվանք» ծրագրի բաղադրիչներ՝
- Մայրենի
- Մաթեմատիկա
- Անգլերեն
- Ռուսերեն
- Ես և շրջակա աշխարհը
- Երաժշտություն, պար
- Կերպարվեստ, տեխնոլոգիա
- Մարմնակրթություն
- Շախմատ և տրամաբանական խաղեր
- Ընտրությամբ գործունեություն
Միջավայրը՝
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց
Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.
Ուսումնառության պայմանագրեր
1-3-րդ դասարանում սովորողի
Հեռավար ուսուցման
Լրացուցիչ կրթության
Երկարացված օրվա
Ուսումնական պլան՝ 1-3-րդ դասարան
Էլ․հասցե՝ s-nersisyan@mskh.am
Հեռ․՝ 077 36 54 54