Ձեռագործ մոմեր

Նպատակ

Ծանոթացնել մոմերի պատրաստման գործընթացին

Զարգացնել ստեղծագործական մտածողությունը Սովորեցնել աշխատել տարբեր նյութերով

Խթանել գեղագիտական ճաշակը և ինքնուրույն աշխատանքը

Խնդիրներ

Իմանալ՝ ինչից են պատրաստվում մոմերը Սովորել պարզ տեխնիկայով մոմ պատրաստել Զարգացնել մանր մոտորիկան

Ձևավորել անվտանգ աշխատանքի հմտություններ

Անհրաժեշտ նյութեր

Մոմի հիմք (պարաֆին կամ մոմի կտորներ)

Ֆիթիլ (բամբակյա թել)

Գունանյութեր (ցանկության դեպքում)

Բույրեր (եթերայուղեր)

Ձևամաններ (պլաստիկ )

Փայտիկներ կամ գդալներ խառնելու համար Թեյաման հալեցնելու համար

Աշխատանքի ընթացք

Զրույց-քննարկում ենք ունենում սովորողների հետ. ի՞նչ է մոմը, որտե՞ղ է օգտագործվում:Հաջորդիվ պատրաստում:

Մոմը հալեցնում ենք մեծահասակի օգնությամբ, Ֆիթիլը ամրացնում ձևամանի մեջ, որից հետո լցնում ենք հալված մոմը ձևամանի մեջ:Ավելացնում ենք գույն ցանկության դեպքում:

Սպասում ենք մինչև մոմը սառչի, հանում ենք ձևամանից և զարդարում չորացրած ծաղիկներով:

Արդյունք

Երեխաները կունենան իրենց պատրաստած մոմերը, կզարգացնեն ստեղծագործական և գործնական հմտությունները:Կզարգացնեն խմբով աշխատելու հմտությունները:

Աշխատանքները նվիրել են մայրիկներին` մայրիկատոնի կապակցությամբ, ինչպես նաև կներկայացվեն ցուցահանդես վաճառքի:

Оставить комментарий