Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ
Պատրաստման օր՝ ապրիլի 3
Ցուցահանդես-վաճառքի օր՝ ապրիլի 6
Պատասխանատուներ՝ Սվետլանա Գաբրիելյան, Սրբուհի Ներսիսյան
Նպատակ
Զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողությունը
Ծանոթացնել բնական խնամքի միջոցներին
Զարգացնել մանր մոտորիկան և գեղագիտական ճաշակը
Նախագծի ընթացքը
Նախ սովորողների հետ կծանոթացանք օճառի պատրաստման նյութերին և գործընթացին։
Կհալեցնենք օճառի հիմքը, կավելացնենք գույն և բույր, կլցնենք ձևամանների մեջ և կսպասենք մինչև սառչի։
Այնուհետև պատրաստի օճառները կձևավորենք։
Անհրաժեշտ նյութեր
Թափանցիկ կամ սպիտակ օճառի հիմք
Բուրավետ յուղեր (լավանդա, նարինջ, վանիլ)
Փայլիկներ
Օճառի ձևամաններ
Փայտիկներ խառնելու համար
Փոքր տարաներ
Արդյունք
Յուրաքանչյուր երեխա կունենա իր ձեռքով պատրաստած օճառ
Զարգացած ստեղծագործական և գործնական հմտություններ
Խնամքի և հիգիենայի կարևորության գիտակցում