Սեպտեմբերի 5-ին նախագծային շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներն ունեցան այս տարվա իրենց առաջին ճամփորդությունը` այցելեցին Հայաստանի բնության թանգարան:
Բնության թանգարանի այցը շատ հետաքրքիր էր, բովանդակալուց , իսկ կրթական ծրագիրը իր գործնական փուլով շատ ոգևորեց սովորողներին, ինչպես նաև շատ մեծ գիտելիքներ փոխանցեց շրջակա միջավայրի և դրա պահպանության մասին:Թանգարանի աշխատողներն էլ շատ տպավորված էին մեր սովորողներով , քանի որ տեղեկացան, որ մեր կրթահամալիրի սովորողները շատ հոգատար են բնության հանդեպ:
Տեսանյութը` Սիրանույշ Պետրոսյանի

























































