Հոկտեմբերի 11-ին Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներն իրականացրեցին իրենց առաջին ճամփորդությունը, որն այդքան շատ սպասված էր։ Ուղևորվեցինք Կարբի գյուղ՝ խնձորի այգիներ։Նախապես սովորողների հետ խոսել էինք ճամփորդության մասին, գիտեին, որ գնում ենք խնձորի այգի բերքահավաքի, և բոլորը ոգևորված սպասում էին ժամանելուն։Դասարանում կատարել էինք բոլոր նախապատրաստական աշխատանքները, խոսել էինք խնձորի տեսակների մասին, դրանց պահպանման ձևերի, օգտակարության և դրանից պատրաստվող ուտեստների մասին։Իհարկե նաև խոսել էինք խնձորի չրի մասին, որը պետք է պատրաստեինք բերքահավաքից հետո։ Սովորողները նաև ծանոթացել էին ճամփորդության կանոներին և ճամփորդական պայուսակի պարունակության հետ։
Ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Ինչպես միշտ լուսանկարվեցինք և ճամփա ընկանք։ Ճանապարհին սովորողները տարբեր դիտարկումներ էին կատարում և անհամբեր էին։Ընթացքում հասցրեցին հաշվել ճանապարհի բոլոր այգիները։ Այգի ժամանելուն պես սովորողները միանգամից գործի անցան՝ նախ համտեսելով ախորժելի խնձորները, իսկ հետո՝ խնձորներ հավաքելուն։ Բերքահավաքի ընթացքում այգու շատ հյուրընկալ սեփականատերը ևս մեզ պատմեց այգու խնձորների տեսակների, ճիշտ հավաքելու, տեսակավորելու և սառնարանում պահպանելու մասին, ինչպես նաև սովորողներին ոգևորեցին էլ ավելի մեծ եռանդով բերքահավաք կատարելու։ Սովորողները այնքան խնձոր էին համտեսել, որ նույնիսկ չէին ուզում նախաճաշել։ Բավականին խնձոր հավաքելուց հետո կազմակերպեցինք խնձորախաղեր, երգեցինք և գովեցինք խնձորի տեսակները։ Մի փոքր հանգստանալուց հետո բերքահավաքը շարունակվեց։Սովորողները այնքան էին հավանել այդ ամբողջ ընթացքը, այգին, որ չէին ցանկանում այգուց դուրս գալ։Կարծում եմ, որ բոլորի համար շատ տպավորիչ և անմոռանալի օր ստացվեց։Սովորողների և իհարկե նաև մեր ոգևորությունն ու ուրախությունը տեսեք տեսանյութերում՝
Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:
Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում
Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում
Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում
Առաջին օգնության տարրական կանոնների մասին տեղեկություն
Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։
Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրը, ուղևորվեցինք Ծաղկունք՝ հաղթահարելու բարձունքը։Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ մեծով ու փոքրով հաղթահարեցինք բարձունքը՝ հասնելով Սուրբ Սարգիս եկեղեցի։Եկեղեցու բակում շնորհավորեցինք բոլոր երեխաների տոնը և իրականացրեցինք <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագիծը։Իսկ եկեղեցու ներսում արդեն իսկ փոքրիկ ժամերգություն կատարեցինք։Օրը լի էր հուզմունքով, ուրախությամբ և շատ մեծ տպավորություններով։
պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ,
ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
տեղեկություններ ստանալ վայրի մասին,
կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը (ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում)
Մայիսի 5-ին Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները ուղևորվեցինք դեպի «Ժողովրդական արվեստների թանգարան» ։Թանգարանում ամեն բան հետաքրքիր և տպավորիչ էր ։ Թանգարանը ուներ 4 սրահ, յուրաքանչյուր սրահը յուրովի հետաքրքիր էր և գեղեցիկ՝ լցված հին ու նոր ժամանակների ստեղծագործ վարպետների յուրօրինակ աշխատանքներով։Սովորողները մեծ ոգևորությամբ լսում էին և հարցեր տալիս, իսկ զբոսավարը շատ մեծ սիրով ներկայացնում էր աշխատանքները և դրանց վերաբերող պատմական փաստերը։Նաև սովորողների համար տպավորիչ էր վերջին սրահը, որտեղ նրանք նստեցին երազանքների աթոռին և իրենց երազանքը տիեզերք ուղարկեցին։
Հյուսիսային դպրոցի 1֊3դասարանների սովորողները ճամփորդեցին Բյուրական`ամփոփելու Զատկածեսը։ Ամփոփեցինք զատկածեսը՝ զատկական երգերով, ասիկներով և ձվակռվով։Բյուրականի Արտավազիկ եկեղեցում ունեցանք նաև ժամերգություն։