Այս շաբաթ սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծության հետ և սկսեցինք ծանոթանալ «Սար» բառին։ Վանկատեցինք և հեգեցինք «Սար» բառը, կարդացինք այն և որոշեցինք բանաստեղծությունը նկարել աղի վրա։Աղի հետ աշխատանքը զարգացնում է նաև մանր մոտորիկան։Համատեղեցինք բոլոր օգտակար գործունեության ձևերը և աղի վրա գրեցինք «Սար» բառը։
Հոկտեմբերի 11-ին սովորողների հետ ճամփորդություն ունեցանք դեպի Կարբի գյուղ, որտեղ խնձորի այգում կատարեցինք բերքահավաք, մի լավ խնձոր համտեսեցինք ու մեզ հետ խնձորի բավականին մեծ քանակ բերեցինք Հյուսիսային դպրոց, որպեսզի «Ուսումնական մառան» նախագծի շրջանակում չիր պատրաստենք։Նախապես արդեն սովորողների հետ խոսել էինք չիր պատրաստելու մասին, խոսել տարբեր չրի տեսակների մասին և մտովի համտեսել։
Ինչպես որոշել էինք, այդպես էլ արեցինք՝ հանդիպեցինք Ընկեր Լիաննայի երկրորդ դասարանի սովորողների հետ և միասին սկսեցինք չիր պատրաստելու մեր գործընթացը։
անհամբեր սպասում ենք , որպեսզի չիրը պատրաստ լինի և համտեսենք։
Հոկտեմբերյան 18-րդ հավաքի ընթացքում <<Ես>> ուսումնական նախագծի շրջանակում սովորողները կավով իրենց։Աշխատանքի ընթացքում չմոռացան նաև կավից ինձ պատրաստել։
Սովորողների հետ ծանոթացանք երկրաչափական մարմիների տեսակների հետ, նկարեցինք, դասարանում առանձնացրեցինք բոլոր երկրաչափական պատկերները, այնուհետև գունավոր թղթերից կտրատեցինք դրանք՝ ամրապնդելով ոչ միայն երկրաչափական պատկերների իմացությունը, այլև զարգացնելով տեխնոլոգիական հմտությունները՝ մկրատով, թղթով և սոսինձով աշխատելու հմտությունները։
Այսօր վեց տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։Մասնակից ճամբարականները նախորդ օրը արդեն հասցրել էին լավ ընկերանալ հարազատանալ։Այդպիսին է սեբաստացիական միջավայրը, այդպիսին են սեբաստացիները։Օրը սկսեցինք՝ ամփոփելով նախորդ օրվա տպավորությունները։ Ճամբարականները պատմում էին իրենց տպավորությունների մասին։Ամենաոգևորիչը լողն էր, որը շատ էր դուր եկել ճամբարականներին և անհամբեր սպասում էին, թե երբ են կրկին լողավազան մտնելու։Բոլորը շատ ոգևորված էին և անհամբեր սպասում էին արդեն այս օրվա անելիքներին։
Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։
Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։
Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։ Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։
<<Ելք ստուգատես>> նախագծի ընթացքում իրականացրեցինք ևս մեկ նախագիծ՝ <<Շապիկանկարչություն>>։Սովորողները սկզբում ընկեր Տաթևի հետ ծանոթացանք կտորի հետ աշխատելու ներկերին և աշխատանքի ընթացքին, որից հետո յուրաքանչյուրը աշխատեց յուրովի ։ Արդյունքում ստացանք շատ յուրահատուկ և գեղեցիկ շապիկներ, որոնք սովորողները հագան և ներկայացրեցին ցուցադրությամբ։Շնորհակալություն ընկեր Տաթևին մեզ հետ այսպիսի աշխատանք կատարելու համար։
Չարխով աշխատելը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, «փակ» երեխաներին օգնում է ազատվել ներքին վախերից,
ռելաքսացիայի հրաշալի միջոց է, զարգացնում է մանր մոտորիկան, սովորեցնում է վերահսկել էմոցիաները։
Նախագիծը՝ Ալիսա Գևորգյանի
Նախ ընկեր Ալիսը սովորողներին բացատրեց, ներկայացրեց չարխով աշխատելու տեխնիկան, այնուհետև անահատապես աշխատեց յուրաքանչյուրի հետ։Աննկարագրելի էր սովորողների արձագանքներն ու էմոցիաները։
Վերջում նաև ես փորձեցի աշխատել և ընկեր Ալիսի օգնությամբ բաժակ ստացանք։Արդյունքը ուղեկցվեց իմ ուշադիր սովորողների ծափահարություններով։