Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/
Պատասխանատուներ՝Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան
Նպատակը
Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:
Զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը և մանր մոտորիկան՝ կավով աշխատելու միջոցով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներկայացնել իրենց կերպարը՝ ծեփելով կավն այնպես, ինչպես պատկերացնում են իրենք իրենց։Աշխատելու ընթացքում փորձելու են պատմել իրենց մասին։