Սեբաստացիական համայնքի առցանց բաց հավաք

Տեղեկանք․Սեպտեմբերի 8-ին, ժամը 19․00-ին տեղի ունեցավ սեբաստացիական համայնքի առցանց հերթական հավաքը։Հավաքին մասնակցում էին Հյուսիսային դպրոցի 1․1 և 1․2 դասարանների ի ծնողական համայնքները։ Հավաքի մասնակիցների թիվը 34-ն էր։Հավաքի ժամանակ քննարկվող հարցերը հրապարակված էր օրակարգում։ Օրակարգն՝ այստե՛ղ։

Քննարկվող հարցերն էին․

1․Կրթահամալիրի այսօրի ներկայացում

2․Կրթահամալիրի կառավարման խորհրդի ներկայացրած փաստթղթաշրջանառություն

3․Սպետեմբերի 9. Ծնողական ասուլիս

4․Սեպտեմբերի 14. Դպրոցի պատրաստություն Նախաձեռնություններ, հրապարակումներ, միասնական հեշթեգեր:

Ծնողներն ուսումնասիրել էին նախօրոք հրապարակված և ուղարկված օրակարգը: Ծնողները մտահոգ էին կրթահամալիրի այսօրով, նախաձեռնում էին իրենց հետագա անելիքներն ու քայլերը, ներկայացնում իրենց դիտարկումներն ու առաջարկները։Նաև ունեին հարցեր նոր ուսումնական տարվա ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքի մասին։

Оставьте комментарий