Նախագծի մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ Համագործակցային նախագծի արդյունքում ստեղծել զարգացնող, կառուցողական խաղեր կրտսեր ընկերների համար:
Նախագծի ընթացքում ՝ կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողությունները, ուշադրության կենտրոնացումը։ Կառուցողական խաղերը նպաստում են սովորողների մանր մոտորիկայի զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:
Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանների ճամբարականները կստեղծեն կառուցողական խաղեր և կխաղան։
Անհրաժեշտ նյութեր՝ մակարոններ, սպագետտի, կավ կամ պլաստիլին, լոտո, ալյուր