Համագործակցային նախագիծ․ կառուցողական խաղեր

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ Համագործակցային նախագծի արդյունքում ստեղծել զարգացնող, կառուցողական խաղեր կրտսեր ընկերների համար:

Նախագծի ընթացքում ՝ կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողությունները,  ուշադրության կենտրոնացումը։ Կառուցողական խաղերը նպաստում են սովորողների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանների ճամբարականները կստեղծեն կառուցողական խաղեր և կխաղան։

Անհրաժեշտ նյութեր՝ մակարոններ, սպագետտի, կավ կամ պլաստիլին, լոտո, ալյուր

Оставьте комментарий