Նախագծի մասնակիցներ՝ 1․1 ջոկատներ
Նախագծի իրականացման օրը ՝հունվարի 24
Մեկնում Հյուսիսային դպրոցից՝ 11:00
Վերադարձ Հյուսիսային դպրոց՝ 13:35
Նախագծի պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սիրանույշ Պետրոսյան
Ուղեկցող մարզիկ՝ Սուսաննա Պետրոսյան
Նախագծի ընթացքը՝ քայլք, ձմեռային խաղեր(ձնագնդի, ձնե քանդակների պատրաստում), սահնակներով սահք
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:
Ճամփորդության ընթացքը.
Սովորողները դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:
Զբոսանք այգում, հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ են պատրաստում, ձնագնդի խաղում, թեք ճանապարհից սահնակներով սահում են, մրցում, թե ով ամենաարագը հասավ ցած կամ ով երկար սահեց
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- ձեռնոցներ, աղբի տոպրակ
- թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս), տաք ըմպելիք