Հունվարի 27-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի ճամբարականները իրենց տարատարիք ընկերների հետ միասին մեկնեցին Ջրվեժի անտառապարկ՝ ձմեռային մարզական խաղեր ստուգատեսին մասնակցելու։Ջրվեժի անտառապարկում եղել էինք աշնանը և վայելել աշնանային գեղեցկությունը։Սովորողները ծանոթացել էին ճամփորդության նախագծին և անհամբեր սպասում էին, որ տեսնեին ձմեռային անտառապարկը։Բոլորս միասին ձմեռային քայլքով բարձրացանք անտառապարկ։Այնտեղ սովորողները ևս մեկ անգամ ընկեր Միքայելից լսեցին սահնակով սահելու կարևոր կանոնները։
Ուրախությունն աննկարագրելի էր, երբ սովորողները նստեցին սահնակի վրա և սահեցին։Միայն ուրախության ճիչերով էր լցված անտառապարկը։Մի լավ սահելուց և ձնագնդի խաղալուց հետո նախաճաշեցինք։Օրը հեքիաթային էր, ուրախ և անմոռանալի։Շնորհակալություն նաև մեր սիրելի մարզիչներին, ընկեր Քրիստինեին և Լևոնի հայրիկին մեզ օգնելու համար։